fbpx
Բաժիններ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Կայացել է վիճակահանությունը

Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ից մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 15 մարզիկ: Այսօր կայացել է վիճակահանությունը մինչև 55 կգ, 63 կգ, 72 կգ և 82 կգ քաշային կարգերում:

Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ: Հաջորդ փուլում մրցակիցը կարող է լինել Բրազիլիան ներկայացնող Սարգիս Խաչատրյանը, եթե վերջինս առավելության հասնի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Հյեոկջին Ջոնի նկատմամբ:

Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը միանգամից մասնակցում է 1/8 եզրափակչին, որտեղ նրա մրցակիցը ադրբեջանցի Էլման Մուխտարովն է:

Մինչև 72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի սերբ Ալեքսա Էրսկիի հետ: Հաղթելու դեպքում հայ երիտասարդ ըմբիշը 1/8 եզրափակչում կմրցի Չենգիզ Արսլան (Թուրքիա) – Մատեուշ Բերնատեկ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:

Մինչև 82 կգ քաշային կարգում էլ Մաքսիմ Մանուկյանը նախ կմրցի ղրղզ Կալիդին Ասիկեևի հետ, նրան հաղթելու դեպքում՝ Ադլան Կիև (Ռուսաստան ) – Պասկալ Էսիելե (Գերմանիա) զույգի ուժեղագույնի հետ:

Սեպտեմբերի 14-ի առավոտյան կմեկնարկեն նախնական փուլերի գոտեմարտերը, կիսաեզրափակիչները կկայանան երեկոյան, իսկ սփոփիչ ու եզրափակիչ գոտեմարտերը՝ հաջորդ օրը:

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

ԵԱ. Ասլանյանն ու Ղարիբյանը հաղթանակներով մեկնարկեցին, Ամոյանը պարտվեց (տեսանյութեր, լուսանկարներ)

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ են դուրս գալու Արթուր Ալեքսանյանն ու ևս 4 ըմբիշ

ԵԱ. Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, մեր մյուս ըմբիշները պարտվեցին

ԵԱ. Այսօր պայքարի մեջ է մտնում հունահռոմեական ոճի 5 ըմբիշ

Սլավիկ Գալստյան. «Մարզիչները որոշել են, որ ես եմ մասնակցելու առաջին վարկանիշային մրցաշարին»

1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում

Նիսի մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ

Մալխաս Ամոյան. «Չեմպիոնությունը հեշտ չտրվեց»

Մաքսիմ Մանուկյան. «Այս տարի վնասվածքներ ունեցա, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»

Էդուարդ Սահակյանն ամփոփեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Մ23 ԱԱ․ Օվասապյանը բրոնզե մեդալ նվաճեց, Հախոյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Մ23 ԱԱ․ Նորայր Հախոյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի ըմբիշի հետ

Մ23 ԱԱ. Օվասապյանը կիսաեզրափակիչում է, Գալստյանը պարտվեց

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են