Ըմբշամարտի աշխարհի գավաթին ընդառաջ. Այն, ինչ պետք է իմանալ - VNews
Բաժիններ

Ըմբշամարտի աշխարհի գավաթին ընդառաջ. Այն, ինչ պետք է իմանալ

Վաղը՝ դեկտեմբերի 12-ին, մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը: Երկարատև դադարից հետո ըմբիշները նորից միջազգային գորգ դուրս կգան, կգոտեմարտեն ու կպարզեն լավագույններին: Հռոմում այս տարվա փետրվարին կայացած Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին նման խոշոր մրցաշարն է. այնպես որ, սա դառնալու է լուրջ փորձություն մարզիկների համար: Այս տարին հենց այդպիսին էր. հետաձգվեցին միջազգային վարկանիշային մրցաշարերը, Տոկիոյի Օլիմպիական խաղերը, կարանտինի պատճառով մարզիկները ամիսներ շարունակ զրկված էին լիակատար մարզումներ անցկացնելու հնարավորությունից:

Այս մրցաշարը անցկացվում է աշխարհի առաջնության փոխարեն, քանի որ հայտ ներկայացրած երկրների քանակը քիչ է եղել: Աշխարհի գավաթը նաև նախադեպային առաջնություն է լինելու հետագա մրցաշարերում անվտանգության համապատասխան միջոցառումներ ու վիրուսի տարածման հակազդիչ միջոցներ ձեռնարկելու տեսանկյունից: Աշխարհի գավաթը կայանալու է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Մեդալների համար պայքարելու են 51 երկրների 505 ըմբիշներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար շվեյցարական ֆրանկ: Երկրպագուները մրցագորգում տեսնելու են ԱԱ գործող 30 մեդալակիրների, այդ թվում՝ աշխարհի 5 չեմպիոնի:

Առաջինը պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները. Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը ( 130 կգ):

Մելիքյանը անցած տարվա նոյեմբերին հիանալի մարզավիճակ էր հավաքել ու դարձել էր աշխարհի երիտասարդների չեմպիոն, իսկ ավելի ուշ վիրահատության էր ենթարկվել ու շարքից դուրս մնացել երկար ժամանակով։

Այս քաշում նրա հիմնական մրցակից Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանն այս անգամ ուժերը փորձելու է 63 կգ քաշային կարգում (ոչ օլիմպիական) :

Չնայած, հարցերը այս առումով մարզչական շտաբը փակել էր դեռ փետրվար ամսին՝ հայտարարելով, որ եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարին  60 կգ քաշային կարգում ուղեգրի համար պայքարելու է Ղարիբյանը, իսկ եթե նրան դա չհաջողվի, համաշխարհային վարկանիշային մրցաշարին մեկնելու է Մելիքյանը, սակայն հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի աշխարհի գավաթի արդյունքում, ոչինչ չենք կարող բացառել։

Պետք է նաև նշենք, որ 60 կգ քաշային կարգում այս առաջնությանը իր նորամուտն է նշելու Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանը, որը պարտության է մատնել աշխարհի գործող չեմպիոն Սերգեյ Էմելինին Ռուսաստանի գավաթում:

Միջազգային գորգում Սլավիկ Գալստյանը առաջին անգամ կմրցի 67 կգ քաշային կարգում։ Հայաստանի առաջնությունում նա առավելության էր հասել այս քաշում վերջին տարիների առաջատար Կարեն Ասլանյանի նկատմամբ։ Փորձի կուտակման ու մրցակիցների հետ ծանոթանալու տեսանկյունից այս մրցաշարը իդեալական է Սլավիկի համար։

Շատ զարմանալի է նորից տեսնել Արթուր Շահինյանին 87 կգ քաշային կարգում, քանի որ դեռ այս տարվա սկզբին մեր հավաքականի մարզչական շտաբը հայտնել էր, որ Արթուրը ցանկանում է ուժերը փորձել 97 կգ քաշային կարգում, այդ պատճառով որոշում էր ընդունվել Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին գործուղել Մաքսիմ Մանուկյանին, որը Հայաստանի չեմպիոն է։

Այս առաջնության բոլորը անհամբեր սպասում են ու հույս փայփայում, որ Արթուր Ալեքսանյանը ու Մուսա Եվլոևը նորից կհանդիպեն։ 2 տարի առաջ հենց ռուս ըմբիշը ընդհատեց «Ճերմակ արջի» հաղթարշավը ԱԱ-երում, իսկ անցած տարի Արթուրը չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին վնասվածքի պատճառով, թվում էր, որ այս երկուսի հանդիպումը կկայանա Օլիմպիական խաղերում, սակայն հենց այս մրցաշարում Ալեքսանյանը կարող է վերջապես ռևանշի հասնել ու մեծ վստահությամբ մոտենալ Տոկիոյի խաղերին։

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Ազատ ոճի ըմբիշները պայքարի են դուրս գալու դեկտեմբերի 16-ից 18-ը։ Հայաստանը ներկայացնելու են Արսեն Հարությունյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ չի ունենա 92 և 97 կգ քաշային կարգերում:

Արսեն Հարությունյանը, ինչպես ինքն է ասում, Եվրոպայի այս տարվա առաջնությանը ապացուցեց, որ նախորդ տարվա չեմպիոնությունը պատահականություն չէր։ Նա դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր Հռոմում ու խոստացավ ավելանցել։ Հարությունյանին մեկ քայլ էր բաժանում եզրափակիչից։ Հայ ըմբիշը չափազանց անհարմար մրցակից է բոլորի համար, քանի որ շատ արագ է ու շարժուն, բայց մարզիչները շեշտում էին, որ մրցակիցները արդեն ուսումնասիրել են Արսենի ոճը, ու այս առաջնությանը կտեսնենք, ինչ աշխատանք են տարել նրա հետ այս ընթացքում ու ինչ անակնկալներ են պատրաստել մրցակիցների համար։

Վազգեն Թևանյանը դեռ իր խոսքը պետք է ասի մեծահասակների գորգում, ցավոք, մինչև այս նրան ուղեկից են եղել անհաջողությունները ու վնասվածքները։ Փոխարենը, երիտասարդների պայքարում Թևանյանը բավական լուրջ արդյունքներ ունի։ Այս մրցաշարում մարզիչները լուրջ հույսեր են կապում Թևանյանի հետ։

Մեր կազմը, ընդհանուր առմամբ, կազմված է երիտասարդ ըմբիշներից, որոնք նոր-նոր են առաջին քայլերը կատարում ուժեղագույնների կողքին։ Նրանց պետք է ժամանակ ու մեր բոլորիս վստահությունը, իսկ արդյունքները հնարավոր է լինեն մի փոքր ուշ։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը Կիևի մրցաշարի համար

Գևորգ Ալեքսանյան. «Արթուր Ալեքսանյանը մտածում է Օլիմպիական խաղերի մասին»

Արթուր Ալեքսանյան. «Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն»

Մարզիկները պարգևներ ստացան նախարարությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

«Գոհացուցիչ ելույթներ». Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին աշխարհի գավաթը

Վազգեն Թևանյանի եզրափակիչ գոտեմարտը՝ խաղային օրվա լավագույն գոտեմարտ

Վազգեն Թևանյանը՝ աշխարհի գավաթակիր

«Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը

ԱԳ. Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

ԱԳ. Վազգեն Թևանյանը եզրափակիչում է

ԱԳ. Վազգեն Թևանյանը փայլուն հաղթանակների շնորհիվ կիսաեզրափակիչում է

ԱԳ. Արսեն Հարությունյանը եզրափակիչում է

ԱԳ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է

ԱԳ. Արսեն Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը հաղթանակով են մեկնարկել

ԱԳ. Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը մրցաշարում