Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-20-ը նախատեսված մեծահասակների աշխարհի առաջնությունը՝ հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կոմիտեն հաստատել է մրցաշարի անցկացումն ազգային ֆեդերացիաների ավելի քան 70 տոկոսի համապատասխան պարտավորություններն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ երաշխիքներ ստանալուց հետո:
Նոյեմբերի 6-ին տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջոցառման վերաբերյալ հնարավոր փոփոխությունները:
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ ըմբշամարտը կվերադառնա դեկտեմբերին: Մեր մարզիկների, մարզիչների ու անձնակազմի անվտանգությունը մեզ համար գերխնդիր է, և մենք հնարավորը կանենք, որ դա ապահովվի Բելգրադում»,- ասել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը:
Հավելենք, որ երիտասարդական Աշխարհի առաջնությունն էլ չեղարկվել է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո