Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը՝ Թևանյանի ու Հարությունյանի փայլուն հաղթանակներին - VNews
Բաժիններ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը՝ Թևանյանի ու Հարությունյանի փայլուն հաղթանակներին

Vazgen TEVANYAN ARM df. Magomedmurad GADZHIEV POL0043 1 - Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը՝ Թևանյանի ու Հարությունյանի փայլուն հաղթանակներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:01

-

-

Ինչպես հայտնի է, նախօրեին ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) ու Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկան վարկանիշային մրցաշարի եզրափակիչ փուլ՝ նվաճելով այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) անդրադարձել է մեր մարզիկների հաջողությանը.

«Հայ ըմբիշների համար օրը էմոցիոնալ ստացվեց, քանի որ ծագող աստղեր Վազգեն Թևանյանը ու Արսեն Հարությունյանը փայլեցին ու ապահովեցին ուղեգրեր իրենց երկրի համար:

Դեռ հանգստյան օրերին՝ այս մրցաշարին ընդառաջ, ամենամեծ հարցն այն էր՝ արդյոք Թևանյանը կկարողանա կրկնել դեկտեմբերին կայացած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում իր կախարդական ելույթը, որտեղ նա շանս չտվեց աշխարհի գործող բրոնզե մեդալակիր հունգարացի Իսմայիլ Մսուկաևին՝ հաղթելով ոսկե մեդալը:

Այս շաբաթ հզոր Թևանյանը հասավ եզրափակիչ 4 հաղթանակով, որոնցից 3-ը նա տարավ աշխարհի նախկին մեդալակիրների նկատմամբ: Նա սկսեց օրը 11:0 հաշվով հաղթանակով աշխարհի բրոնզե մեդալակիր ու Ռիոյի խաղերի մասնակից բուլղարացի Վլադիմիր Դուբովի նկատմամբ: Բելառուս Նիուրհուն Սկրիաբինին 7:5 հաշվով հաղթելուց հետո Օլիմպիական չեմպիոն վրացի Վլադիմեր Խինչեգաշվիլիի օրը ավարտեց 6:4 հաշվով հաղթանակով: Չնայած 22-ամյա ըմբիշը հաղթեց 2 միավորի առավելությամբ, բայց նա աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնին ոչ մի շանս չէր տալիս գոտեմարտի 5 րոպեի ընթացքում:

Այնուհետև, Թևանյանը հասավ եզրափակիչ 2 անընդմեջ գոտեմարտում 2 միավորի տարբերությամբ հաղթելուց հետո: Նա ծնկի բերեց աշխարհի մեդալակիր ու աշխարհի գավաթակիր լեհ Մագոմեդմուրադ Գադժիևին 6:4 հաշվով՝ ապահովելով տեղը Օլիմպիական խաղերում:

Թևանյանը եզրափակիչում կհանդիպի աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին:

Արսեն Հարությունյանը դարձավ երկրորդ հայ երիտասարդը, որը ապահովեց օլիմպիական ուղեգիր:

Ամուր Հարությունյանը առավելության հասավ ուկրաինացի Անդրի Յացենկոյի հանդեպ՝ 10:0 ու հասավ 57 կգ քաշայինների եզրափակիչ:

21-ամյա ըմբիշը  առաջին մրցափուլից հետո ուներ մեկ միավորի առավելությունը, բայց երկրորդ կեսում 9 միավոր վաստակեց՝ տանելով վաղաժամ հաղթանակ: Եվրոպայի 2019թ. չեմպիոնը 2 անգամ պաշտպանվելիս անցավ հակահարձակման՝ կատարելով գլորումներ:

Հարությունյանը եզրափակիչում հանդիպելու է բուլղարացի Գեորգի Վանգելովին, որը կիսաեզրափակիչում 9:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Իսլամ Բազաչգանովին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

Ազատ ոճայինները վերջին հավաքն են անցկացնում Օլիմպիական խաղերից առաջ (ֆոտոշարք)

ԵԱ-2021. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

«Հաղթանակի այս զգացողությունը մեծ արժեք ունի». Նիկոլ Փաշինյանն ընդունեց ծանրորդներին ու ըմբիշներին (տեսանյութ)

Եվրոպայի առաջնություն. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է

Ազատ ոճային 5 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Եվրոպայի առաջնություն. Հայտնի է ազատոճային ըմբիշների Հայաստանի հավաքականի կազմը

Լավագույն ազատ ոճային ըմբիշը Բուդապեշտի մրցաշարում․ UWW-ն «պարգևատրել» է Վազգեն Թևանյանին (տեսանյութ)

«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Ալիևը՝ Թևանյանից կրած պարտության մասին. «Հավատացեք՝ բոլորիցդ շատ եմ ցավում»

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»