Ըմբշամարտի Եվրոպայի տարիքային առաջնությունները նորից հետաձգվել են - VNews
Բաժիններ

Ըմբշամարտի Եվրոպայի տարիքային առաջնությունները նորից հետաձգվել են

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) գործադիր խորհուրդը տեսակապով հերթական քննարկումն է կազմակերպել ու որոշում կայացրել նորից հետաձգել Եվրոպայի պատանիների ու երիտասարդական առաջնությունները։

Այս որոշումը պայմանավորված է Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի սրացման հետ։

Նախնական որոշում էր կայացվել պատանիների ԵԱ-ն անցկացնել հոկետմբերի 5-ից 11-ը Լեհաստանում, իսկ երիտասարդներինը՝ հոկտեմբերի 19-ից 15-ը Հյուսիսային Մակեդոնիայում։

«Կշարունակենք գնահատել համաշխարհային իրավիճակը համաճարակի հետ կապված։ Մենք լուրջ պատասխանատվություն ենք կրում մարզիկների անվտանգության ու առողջության համար։ Երբ վստահ լինենք, որ կարող ենք հաջողությամբ մրցել, նորից գոտեմարտեր կլինեն»,-ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը։

Նշվում է, որ հաջորդ ամիս նորից հանդիպում տեղի կունենա, որտեղ կքննարկվի 2020-ի օրացույցային պլանը ու հաջորդիվ քայլերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: