fbpx
Բաժիններ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է, մյուս տղաները պարտվեցին

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից այս պահին պայքարը շարունակում է ընդամենը 1 մարզիկ:

61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում վստահ հաղթանակ տարավ ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Բուրուկովի նկատմամբ 14-8 հաշվով, իսկ քառորդ եզրափակչում 5-2 հաշվով պարտության մատնեց թուրք Ռեջեփ Թոփալին: Կիսաեզրափակչում Հարությունյանը երեկոյան կմրցի Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի հետ:

125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը ևս շատ վստահ սկսեց պայքարը՝ 1/8 եզրափակչում ջախջախելով Լատվիայի ներկայացուցիչ Դիմիտրիուս Միխայլովսին: Սակայն, քառորդ եզրափակչում նա զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ակգուլին:

Այսօրվա մեր մյուս ներկայացուցիչներից 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 2-4 հաշվով զիջեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Սավուլիդիսին, իսկ 74 կգ Վարուժան Կաջոյանն էլ որակավորման փուլում զիջեց վրացի Ավտանդիլ Կենտչաձեին: Մխիթարյանն այլևս մեդալի հույս չի պահպանում, քանի որ նրա մրցակիցը հաջորդ փուլում դուրս է մնացել պայքարից:

Երեկվա մեր մասնակիցներից 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը չի ներկայացել սփոփիչ գոտեմարտին: 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում 1-7 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդրասուլ Գազիմագոմեդովից և լքել պայքարը:

Հայ մարզիկների ելույթներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպական խաղեր. Այսօր 6 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար

Գարիկ Բարսեղյանն ու Անդրանիկ Գալստյանը պարտվեցին Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչում

Եվրոպական խաղեր. Այսօր մեկնարկում են ազատ ոճային ըմբիշները, բռցքամարտիկները շարունակում են պայքարը

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Եվրոպական խաղեր մեկնող ազատ ոճային ըմբիշների կազմը, և մարզիկների ակնկալիքները (տեսանյութ)

Հայտնի է Եվրոպական խաղերում Հայաստանի ամբողջ կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Ավետիք Վարդանյան․ «Բոլոր ըմբիշները լավ մարզավիճակում են Եվրոպայի երիտասարդական առաջնության համար»

Հարցազրույց Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ (տեսանյութ)

Ազատ ոճային 7 ըմբիշ կմասնակցի Կիևի մրցաշարին

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

2 բրոնզ. Լևոն Ջուլֆալակյանն ամփոփում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը (ուղիղ)

«Արսեն Հարությունյանը ապացուցեց, որ գորգում չկա անուն ու հեղինակություն, կա միայն ուժեղ մարզիկ». Հաբեթնակ Կուրղինյան

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Ըմբշամարտի ԵԱ. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին (տեսանյութ)