Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ են դուրս գալու Արթուր Ալեքսանյանն ու ևս 4 ըմբիշ - VNews
Բաժիններ

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ են դուրս գալու Արթուր Ալեքսանյանն ու ևս 4 ըմբիշ

Հռոմում փետրվարի 10-ին մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր գորգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ, իսկ երեկ պայքարի մեջ մտած Կարապետ Չալյանն էլ կպայքարի բրոնզե մեդալի համար:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակչում կպայքարի Բուլղարիայի ներկայացուցիչ Ավգուստին Սպասովի հետ:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանի առաջին մրցակիցը 1/16 եզրափակչում շվեդ Օսկար Էրլանդսոնն է:

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում կմրցի Խորվաթիան ներկայացնող Դոմինիկ Էտլինգերի հետ:

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ղարիբյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինի հետ:

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը 1/8 եզրափակչում իր վաղեմի հակառակորդ թուրք Չենկ Իլդեմն է:

Այսօր Հայաստանի հավաքականը կարող է ունենալ առաջին մեդալը. 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, հակառակորդը որոշվելու է սփոփիչ գոտեմարտերի արդյունքով:

Նախնական փուլերի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:30-ից, իսկ Չալյանի գոտեմարտը տեղի կունենա երեկոյան:

VNews.am-ը լուսաբանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հռոմից: Հետևեք թարմացումներին մեր կայքում և Vivaro News – Armenian Sport ֆեյսբուքյան էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նորից ճանապարհին». Արթուր Ալեքսանյանը մարզվում է՝ Տոկիո 2021-ին ընդառաջ

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. «Ես իմ հայրենիքի զինվորն եմ»

Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»

Արթուր Ալեքսանյանը՝ տասնամյակի լավագույն ըմբիշների շարքում (տեսանյութ)

Մանուկյանն ու Ալեքսանյանը՝ եռյակում. UWW-ն հիշել է Փարիզ-2017-ի լավագույն հնարքները (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Արթուր Ալեքսանյանը մասնակցել է զուգարանի թղթով մարտահրավերին (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. «Իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու համար»

Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին»

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»

Լևոն Ջուլֆալակյան. «Մեր միակ պահանջն այն է, որ լինի արդար ու ազնիվ ընտրություն»

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

Արթուր Ալեքսանյան. «Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ նորից դառնամ Օլիմպիական չեմպիոն»

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)