fbpx
Բաժիններ

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբիշների մյուս խումբը, սակայն Հայաստանի բոլոր 5 ներկայացուցիչները պարտվեցին բավականին վաղ փուլերում:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակչում զիջեց 1 միավոր գոտեմարտի ավարտին և պարտություն կրեց 5-6 հաշվով՝ Ուկրաինան ներկայացնող Լենուր Տեմիրովից:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտություն կրեց Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանից:

72 կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում Հրանտ Կալաչյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ռուս Աբուազիդ Մանցիգովին:

82 կգ քաշային կարգում էլ վաղաժամ պարտություն կրեց Սարգիս Քոչարյանը՝ զիջելով Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Կոմարովին:

97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը որակավորման փուլում հաղթեց շվեդ Պոնտուս Լունդին, սակայն, հաջորդ փուլում պարտություն կրեց ադրբեջանցի Օրխան Նուրիևից:

Այսպիսով, Հայաստանի հավաքականի՝ այսօր մեկնարկած 5 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ հաղթահարել գոնե 1/8 եզրափակչի արգելքը:

Երեկ մեկնարկած մեր տղաներից սփոփիչ գոտեմարտերի մասնակցում էին 3 ըմբիշներ: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը շատ վստահ հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Մակսիմ Նեհոդայի հետ գոտեմարտում ու բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Թահել Մամադովի հետ:

77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերի շարքը սկսեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ, ում հաղթեց բավականին դժվարին պայքարում: Հաջորդ փուլում Ջուլֆալակյանը ավելի վստահ հաղթանակ տարավ մոլդովացի Դանիել Կատարագայի նկատմամբ և բրոնզի համար կպայքարի Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովի հետ:

87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը թեև լավ էր սկսել, բայց տարօրինակ պարտություն կրեց գերմանացի Դենիս Կուդլայից ու լքեց պայքարը:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտերը տեղի կունենան երեկոյան՝ Երևանի ժամանակով 19:00-ից:

Հայ մարզիկների ելույթներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Նորայր Հախոյանը կպայքարի ոսկե մեդալի համար Թբիլիսիի մրցաշարում

Շահինյանը հաղթեց Մանուկյանին եզրափակիչում ու դարձավ Լեհաստանի մրցաշարի հաղթող

Գևորգ Ղարիբյանը բրոնզե մեդալ նվաճեց Լեհաստանի միջազգային մրցաշարում

Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը կմրցեն Լեհաստանի մրցաշարի եզրափակիչում

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Մաքսիմ Մանուկյանը իրավունք է ստացել անցկացնել սփոփիչ գոտեմարտ

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում (տեսանյութ)

Մեդալների հույսով. Եվրոպական խաղերում այսօր մրցում են մեր հունահռոմեականներն ու մարմնամարզիկները

Կարապետ Չալյանը եզրափակչում է, Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում են