fbpx
Բաժիններ

Ըմբշամարտի ԵԱ. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին (տեսանյութ)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում, սակայն չեմպիոնական հույսեր չպահպանեց:

87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանի ժամանակից շուտ առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Տոնի Մեցոմաեկիի նկատմամբ, հետո նույնքան արագ հաղթահարեց 1/8 եզրափակիչը՝ հաղթանակ տանելով ռումինացի Ալեքսանդրու Կարասի հետ գոտեմարտում: Սակայն, 1/4 եզրափակչում հայ ըմբիշը զիջեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներից 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը պայքարը լքեցին հենց որակավորման փուլում, իսկ 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, թեև հաղթահարեց առաջին մրցակցին, բայց 1/8 եզրափակչում պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Ռոլանդ Շվարցին:

Ավելի ուշ տեղի կունենան կիսաեզրափակիչները, որոնց արդյունքում պարզ կդառնան՝ արդյոք Հայաստանի ներկայացուցիչները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար: Նման հույսեր պահպանում են մեր բոլոր մարզիկները՝ բացի Ռուդիկ Մկրտչյանից:

Հայ մարզիկների ելույթներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

Շահինյանը հաղթեց Մանուկյանին եզրափակիչում ու դարձավ Լեհաստանի մրցաշարի հաղթող

Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը կմրցեն Լեհաստանի մրցաշարի եզրափակիչում

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Մաքսիմ Մանուկյանը իրավունք է ստացել անցկացնել սփոփիչ գոտեմարտ

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում (տեսանյութ)

Մեդալների հույսով. Եվրոպական խաղերում այսօր մրցում են մեր հունահռոմեականներն ու մարմնամարզիկները

Մինսկ 2019. Մաքսիմ Մանուկյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում

Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը եզրափակիչում է

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպական խաղերին (ֆոտոշարք)

Մինսկ 2019. Հունահռոմեականների վերջնական կազմը Եվրոպական խաղերի համար