Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիայի Ֆրիենցա քաղաքում հունիսի 17-ից մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հունիսի 21-ից պայքարն են սկսել ազատ ոճայինները:
48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը նախ պարտության է մատնել ռուս Ռամազան Բագավուդինովին 10-0 հաշվով, ապա նույն հաշվով ջախջախել Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շվարցին: Կիսաեզրափակչում Հովհաննիսյանի մրցակիցը ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովն է: Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան:
55 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը 1/8 եզրափակչում պարտության է մատնել հունգարացի Բենեդեկ Կիսին, սակայն հետո զիջել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, ապա Աբրահամյանը հնարավորություն կստանա մասնակցելու սփոփիչ գոտեմարտերի:
65 կգ քաշային կարգում Տիգրան Ղազարյանը 1/8 եզրափակչում ջախջախել է հույն Ալեքսանդրոս Մուզենիդիսին, բայց այնուհետև զիջել վրացի Դավիդ Պացինաշվիլիին: Ղազարյանը նույնպես պետք է սպասի Պացինաշվիլիի կիսաեզրափակիչ գոտեմարտին, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք նա պայքարելու է բրոնզի համար:
80 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Տիգրան Առաքելյանը հենց առաջին գոտեմարտում պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին, սակայն վերջինս կիսաեզրափակչում է, ինչը հայ ըմբիշի համար դեռ պահպանում է հնարավորություն՝ պայքարելու բրոնզի համար:
110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանն էլ որակավորման փուլում պարտվել է վրացի Գիորգի Չիխրաձեին ու այլևս մեդալի որևէ շանս չի պահպանում:
Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան երեկոյան, իսկ սփոփիչ և մեդալների համար գոտեմարտերը՝ վաղը: Հունիսի 22-ին իրենց ելույթները կսկսեն Հայաստանի ներկայացուցիչները մյուս քաշային կարգերում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո