Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիայի Ֆրիենցա քաղաքում հունիսի 17-ից մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հունիսի 21-ից պայքարն են սկսում ազատ ոճայինները:
48 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Հարություն Հովհաննիսյանը: Որակավորման փուլում նրա մրցակիցը ռուս Ռամազան Բագավուդինովն է:
55 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը պայքարը սկսում է 1/8 եզրափակչից, որտեղ մրցելու է Հարվեյ Ռիդինգս – Բենեդեկ Կիս զույգի հաղթողի հետ:
65 կգ քաշային կարգում Տիգրան Ղազարյանը 1/8 եզրափակչում մրցելու է հույն Ալեքսանդրոս Մուզենիդիսի հետ:
80 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Տիգրան Առաքելյանը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կգոտեմարտի Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովի հետ:
110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանն էլ որակավորման փուլում հանդիպելու է վրացի Գիորգի Չիխրաձեի հետ:
Հունիսի 21-ին ըմբիշները կպարզեն եզրափակչի, ինչպես նաև սփոփիչ գոտեմարտերի մասնակիցներին: Սփոփիչ և մեդալների համար գոտեմարտերը կկայանան վաղը: Հունիսի 22-ին իրենց ելույթները կսկսեն Հայաստանի ներկայացուցիչները մյուս քաշային կարգերում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո