«Ընդմիշտ իմ սրտում». Մխիթարյանը արխիվային լուսանկարներով շնորհավորել է հոր տարեդարձը - VNews
Բաժիններ

«Ընդմիշտ իմ սրտում». Մխիթարյանը արխիվային լուսանկարներով շնորհավորել է հոր տարեդարձը

Հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը այսօր կնշեր ծննդյան 58-րդ տարեդարձը: Այս առիթով Instagram-ում հրապարակումներ է կատարել նրա որդին՝ Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագը մի քանի արխիվային լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ընդմիշտ իմ սրտում»:

«Ռոմայի» ֆուտբոլիստը մեկ անգամ չէ խոստովանել, որ իր ճանապարհին իրեն ոգեշնչել է հայրը:

Համլետ Մխիթարյանը հանդես է եկել հայկական «Արարատ» ու «Կոտայք» ակումբներում: «Արարատում» նա մասնակցել է 170 խաղի և դարձել է 46 գոլի հեղինակ: 1984 թվականի մրցաշրջանում Համլետ Մխիթարյանը 18 գոլով դարձել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու՝ դառնալով երեք հեթ-տրիկի և մեկ պոկերի հեղինակ, այնուհետև տեղափոխվել է ֆրանսիական 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վալանս», որը շուտով հայ հարձակվողի խաղի շնորհիվ բարձրացել է 2-րդ դիվիզիոն, իսկ 1994-ից համալրել է  Իսսի-լե-Մուլինո քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է եկել ընդամենը 6 ամիս, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք: Համլետ Մխիթարյանը կյանքից հեռացել է 1996-ին՝ 33 տարեկան հասակում:

  • 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը