«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան - VNews
Բաժիններ

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

4399 2933 2.59594037 - «Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

Մեկ տարի, կամ մի քանի ամիս առաջ անհնար կլիներ պատկերացնելը «Ռեալին»՝ առանց Ռամոսի: Թիմի ավագը 16 մրցաշրջան է անցկացրել «Ռեալում», և նա այնպես էր զգում ակումբը և այնքան էր իր երակներում ներարկել մադրիդյան արյունը, որ շատերը նույնիսկ չգիտեին, որ Ռամոսը «Ռեալի» ակադեմիայի սան չէ, այլ ուղղակի 19 տարեկանում «Սևիլիայից» տեղափոխվել էր Մադրիդ՝ ինչպես շատ այլ երիտասարդներ: Այդքան տիտղոսներ (23), այդքան գոլեր (101), այդքան անմոռանալի պահեր (անսահման)… թվում էր՝ Ռամոսը պետք է ավարտեր կարիերան «Ռեալում»: Բայց ֆուտբոլում իրադարձություններն արագ են զարգանում, իրավիճակներն էլ՝ կտրուկ փոխվում: «Ռեալում» կարիերան չավարտեցին ո՛չ Ռաուլը, ո՛չ Կասիլյասը, ո՛չ Ռոնալդուն: Թերևս՝ միայն Արբելոան:

Ինչու և ինչպես Ռամոսը հեռացավ «Ռեալից»

Ռամոս-«Ռեալ» տանդեմի կազմաքանդման հիմքը դրվել էր 2 տարի առաջ, երբ իսպանացին տարաձայություններ ունեցավ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: 2019-ի մարտին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Այաքսի» դեմ պատասխան խաղին Ռամոսը չէր մասնակցում որակազրկման պատճառով, «Ռեալն» էլ պարտվեց ամստերդամցիներին ու դուրս մնաց մրցաշարից: Ֆլորենտինոն խաղից հետո իջել է հանդերձարան ու սաստել ֆուտբոլիստներին անհաջող արդյունքի համար: Ռամոսը, որ «լեզվի տակ փուշ չունի», պաշտպանել էր խաղընկերներին ու մեղադրել նախագահին. «Ակումբի տրանսֆերային քաղաքականությունն ու ծրագիրը խայտառակություն է», – ասել էր Սերխիոն: Այդ ամռանը «Ռեալից» հեռացել էր Ռոնալդուն, փոխարենը եկել էին Վինիսիուսը, Կուրտուան, Օդրիոսոլան, Մարիանոն և Բրահիմ Դիասը:

Մեր ընտրանին

Միջադեպից ամիսներ անց Ռամոսը Պերեսին ներկայացրել էր Չինաստանից ստացած առաջարկ և խնդրել, որ թույլ տա իրեն հեռանալ անվճար, ու բնականաբար մերժում ստացել: «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», պատրաստ եմ անվճար խաղալ այստեղ», – հայտարարեց Ռամոսը, որ հատուկ ասուլիս էր հրավիրել այդ հայտարարությունն անելու համար:

Ռամոսի ու «Ռեալի» սիրո պատմությանը վերջակետ դրվեց 2021-ի հունվարին, երբ պարզ դարձավ, որ 35-ամյա պաշտպանը մերժել է ակումբի՝ նոր պայմանագրի հարցով իրեն արված առաջարկը: Marca-ի տվյալներով՝ հունվարին Ռամոսը հանդիպում էր ունեցել Ֆլորենտինո Պերեսի հետ՝ քննարկելու պայմանագրի մանրամասները և խնդրել էր 2 տարվա պայմանագիր՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հետո արդեն ևս 2 տարվա պայմանագիր՝ որպես մարզիչ ու ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում էր գործող պայմանագրով: Այդ պահից սկսած «Ռեալում» հասկացել են, որ կորցնում են Ռամոսին: «Արքայական ակումբը» վարում է հստակ քաղաքականություն. 35 և ավելի բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներին առաջարկվում է ոչ ավելին, քան 1 տարվա պայմանագիր, և Ռամոսը բացառություն չէր:

Florentino volvió a demostrar con Ramos que nadie está po...

Անցնող շաբաթների ընթացքում Ռամոսի ու Պերեսի միջև հարաբերություններն ավելի են սառել. երկու կողմերն էլ զիջման չեն գնացել, չեն փոխել իրենց դիրքորոշումը: Ամեն ինչ անդառնալի կետի է հասել այն պահից, երբ զայրացած ու հիասթափված Ռամոսը հրաժարվել է աշխատավարձի կրճատման հերթական «սեանսին», ինչը մադրիդյան ակումբում տենդենց էր դարձել նախորդ տարվանից՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջատած ֆինանսական ճգնաժամով պայմանավորված: Ըստ շշուկների՝ Սերխիոն նույնիսկ խաղընկերներին էլ հորդորել է նման կերպ վարվել՝ ասելով, որ Պերեսը հավաքում է իրենց աշխատավարձը Մբապեին գնելու համար:

Վերջին շաբաթներին Ռամոսն ու Պերեսը մի քանի անգամ հանդիպել են Վալդեբեբասում, բայց՝ ապարդյուն: Պերեսն առաջարկել է նույն պայմանագիրը՝ 1 տարով ու նույն աշխատավարձով, Ռամոսն էլ հետ չի կանգնել իր պահանջներից: AS-ը գրում է, որ Զիդանի հեռանալը նույնպես Ռամոսի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել, ու որ թիմի ավագը, ֆրանսիացի մասնագետի պես, իրեն գնահատված չի զգացել:

Իր հրաժեշտի ասուլիսում, սակայն, Ռամոսը բացահայտեց, որ իրականում նա ամիսներ անց ընդունել է «Ռեալի» առաջարկը, բայց այդ առաջարկն այլևս ուժի մեջ չի եղել. Ինձ համար առաջնահերթ էր «Ռեալում» մնալը: Ես ստացել եմ 1 տարվա առաջարկ՝ աշխատավարձի կրճատմամբ: Ինձ համար գումարը երբեք ամենակարևորը չի եղել, ես ցանկանում էի 2 տարվա պայմանագիր՝ իմ ու ընտանիքիս համար: Ես, ի վերջո, ընդունեցի իրենց առաջարկած պայմանագիրը, բայց ինձ ասացին, որ այդ առաջարկի ժամկետը սպառվել է, ինչից ես շատ զարմացա: Երբեք չեմ մտածել նոր ակումբի մասին: Ունեցել եմ առաջարկներ, բայց չեմ մտածել դրանց մասին»:

Ինչ է կորցնում/շահում «Ռեալը»՝ Ռամոսի հեռանալով

Գուցե՝ ականջի համար անսովոր հնչի այն միտքը, որ «Ռեալը» ինչ-որ բան կարող է շահել Ռամոսի հեռանալով: Գուցե՝ վերաձևակերպենք այս միտքն ու ասենք, թե ինչ մոտիվներ ուներ «Ռեալը»՝ ամեն գնով Ռամոսին չպահելու համար:

Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է արմատական փոփոխություններ մտցնել ակումբում: Նոր մարզադաշտ, նոր մարզական տնօրեն, նոր մարզչական թիմ, նոր տրանսֆերներ և նոր հանդերձարան: Այո՛, հենց հանդերձարան, քանի որ, եթե կրկին հավատանք AS և Marca պարբերականներին (իսկ նրանք «Ռեալի» մասին գիտեն ամեն ինչ), Պերեսը դժգոհ էր Ռամոսի՝ թիմի հանդերձարանում ունեցած չափազանց մեծ հեղինակությունից:

Երկրորդ օգուտը, որ կքաղի «Ռեալը» Ռամոսի հեռանալով՝ աշխատավարձերի ֆոնդի թեթևացումն է: Գուցե՝ Ռամոսի աշխատավարձով կամ դրա կրճատումներով «Ռեալը» չգնի Մբապեին, բայց կարող է ֆրանսիացուն կամ այլ աստղի առաջարկել ավելի շահավետ պայմանագիր:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)


Իսկ, թե ինչ է կորցնում «Ռեալը» Ռամոսի հեռանալով, այսպես մի քանի բառով կամ պարբերություններով հնարավոր չէ նկարագրել, այդ պատճառով արժե ընդգծել ամենակարևորը:

Բացի պաշտպանից, որը 35 տարեկանում էլ խաղում է շատ բարձր մակարդակով ու շատ ավելի լավ, քան թոփ ակումբներում խաղացող բազմաթիվ երիտասարդներ, բացի ֆուտբոլիստից, որը համակարգում էր թիմի ամբողջ պաշտպանության գոտին, «Ռեալը» կորցնում է իր ոգուն, իր վերջին հույսը: Եթե թիմում Կրիշտիանու Ռոնալդու ունենալով «Ռեալը» խաղերը սկսում էր գործնականում 1-0 հաշվով, ապա Ռամոսին թիմում ունենալով մադրիդցիները կարող էին մինչև խաղի վերջին վայրկյանը չկորցնել հաղթելու կամ չպարտվելու հույսը: Ռամոսն այն ֆուտբոլիստն էր, որ թիմին ոչ մի ակնթարթ թույլ չէր տալիս հանձնվել, առաջ էր մղում բոլորին ու ստիպում պայքարել մինչև վերջ:

«Լա Դեսիման» նվաճելիս՝ ՉԼ եզրափակիչի 92:48-ին Ռամոսի խփած գոլը գուցե ամենակարևորն է ակումբի պատմության մեջ: Չեմպիոնության, հրաշքի իրականանալիության երանելի այդ պահը, որ պատճառեց Սերխիոն, չի մոռանա «Ռեալի» ոչ մի երկրպագու: Այդ ուժը, այդ ոգին ու Ռամոսի սուրբ գլուխը աշխարհում ոչ մի երիտասարդ ֆուտբոլիստով փոխարինելը հնարավոր չէ: Modric takes, it’s a header from Sergio Ramos…

4 ակումբ, որտեղ Ռամոսը կարող է շարունակել կարիերան

Արդեն ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Սերխիո Ռամոսը պահանջարկի խնդիր գրանդ ակումբների շրջանում հաստատ չունի: Ներկայացնում ենք այն թիմերի ցանկը, որտեղ Սերխիոն կարող է շարունակել կարիերան

«Մանչեսթեր Սիթի»

Վերջին շրջանում ամենամեծ ջանքերը գործադրող ակումբը Ռամոսին գնելու համար «Մանչեսթեր Սիթին» է: Պեպ Գվարդիոլան շատ է հանդիպել Ռամոսին, երբ աշխատում էր «Բարսելոնայում», բայց նա կարող է մի կողմ թողնել երբեմնի թշնամանքը՝ արդյունավետ համագործակցության նպատակով:

Էրիկ Գարսիան հեռացավ, Էմերիկ Լապորտի տրանսֆերի մասին էլ արդեն խոսակցություններ են շրջանառվում մամուլում: Այո, «Սիթին» վերջապես գտել է իր երազանքների պաշտպանության՝ Դիաշ-Սթոունզ զույգը, բայց Ռամոսն իր փորձով ու խաղամակարդակով զգալիորեն կուժեղացներ նրանց թիկունքը: Ռամոսի պահանջած աշխատավարձն էլ «քաղաքաբնակները» պատրաստ են վճարել:

A downgrade': Football fans scoff at prospect of Spain legend Sergio Ramos' proposed switch from Real Madrid to Manchester City — RT Sport News

ՊՍԺ

ՊՍԺ-ն տրանսֆերային ամառը սկսել է անվճար ու թոփ համալրումներով: Վեյնալդումին փարիզցիները փախցրին «Բարսելոնայի» ձեռքից, Դոնարուման նույնպես շուտով կժամանի ազատ գործակալի կարգավիճակով: Պոչետինոյի համար նմանատիպ ձեռքբերում կարող է լինել Սերխիո Ռամոսը:

Իսպանացին շատ արագ կհարմարվի Լիգա 1-ի արագությանն ու խաղաոճին, և կարող է թիմի պաշտպանությունն ավելի հուսալի դարձնել՝ Մարկինյոսի ու Պրեզնել Կիմպեմբեի կողքին՝ հատկապես, որ Մարկինյոսը կարող է ավելի մեծ ազատությամբ խաղալ ու տեղափոխվել հենակետայինի դիրք: Ռամոսը կլրացնի Տիագո Սիլվայի թողած բացը՝ փորձի և առաջատարի որակների շնորհիվ: ՊՍԺ-ն էլ, ինչպես «Սիթին», պատրաստ է Ռամոսին ծածկել ոսկով:

«Յուվենտուս»

Ռամոսը կարող է գնալ Կրիշտիանու Ռոնալդուի հետքերով ու վերամիավորվել նախկին խաղընկերոջ հետ Թուրինում:

«Յուվեն» անհաջող մրցաշրջան անցկացրեց, Ա սերիայում հազիվ գրավեց 4-րդ տեղը, պաշտպանությունում տվեց մեծ բացեր, ինչն ամենևին էլ իրեն բնորոշ չէր: Վերջին 2 մրցաշրջաններում թուրինցիները 30-ից ավելի գոլ են բաց թողել Ա սերիայում՝ գրանցելով վատագույն ցուցանիշը 2010/11 մրցաշրջանից հետո:

«Ծեր սինյորայի» ֆինանսական իրավիճակը փայլուն չէ, և Ռամոսի՝ անվճար տրանսֆերը շատ հարմար է ու միևնույն ժամանակ նաև կարևոր: Ակումբ վերադարձած Մասիմիլիանո Ալեգրին կկարողանա ամուր պատ ստանալ Ռամոս-դե Լիխտ զույգից:

Cristiano Ronaldo Hasn't Spoken To Sergio Ramos In Two Years

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը «Ռեալի» մեկ այլ պաշտպան Ռաֆայել Վարանն էր, բայց Ռամոսի որոշումը խառնեց բոլորի խաղաքարտերը: «Ռեալն» արդեն ոչ մի դեպքում բաց չի թողնի Վարանին, իսկ «Յունայթեդի» թիրախը մեխանիկորեն դառնում է ազատ գործակալ Ռամոսը:

«Կարմիր սատանաները» պաշտպանության կենտրոնում որակյալ ֆուտբոլիստ են փնտրում՝ Հարի Մագուայրի հետ զույգ կազմելու համար, քանզի Սուլշերը դժգոհ է Վիկտոր Լինդելոֆից ու Էրիկ Բայիից: Նորվեգացի մասնագետը շարունակում է երազել որևէ տիտղոս հաղթելու մասին, իսկ Ռամոսի հաղթական բնավորությունը կարող է նրան գավաթներ ապահովել: Տիագո Սիլվայի՝ նախորդ տարի «Չելսի» տեղափոխությունը վառ օրինակ է, որ փորձառու պաշտպանները կարող են մեծ ազդեցություն ունենալ թիմի արդյունքների վրա և շատ բան տալ թիմին:

Ռամոսի համար էլ ՄՅՈւ տեղափոխությունը վատ չէր լինի: Խաղալ Պրեմիեր լիգայում ու հարստացնել Վիկիպեդիայի անկետան՝ Եվրոպայի ամենահարուստ պատմություն ունեցող ակումբներից մեկում խաղալով:

«̶Ս̶և̶ի̶լ̶ի̶ա̶»̶

Այստեղ կարող էր լինել «Սևիլիայի» գովազդը:

Կարող էինք մտածել, թե կարիերայի որքան գեղեցիկ ավարտ կլիներ 35 տարեկանում հարազատ ակումբ վերադարձն ու գոնե այնտեղ կարիերան ավարտելը, որքան խորհրդանշական կլիներ Լա լիգայում մնալը, «Ռեալի» դեմ խաղալն ու Կուրտուայի դարպասը գրավելը, որքան հետաքրքիր կլիներ Անդալուզիայում էլ որևէ տիտղոս նվաճելը:

Բայց այս սցենարն այդպես էլ սցենար կմնա, քանի որ Ֆաբրիցիո Ռոմանոն արդեն բացառել է Ռամոսի՝ «Սևիլիա» վերադարձը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սաուլի գործակալը մեկնում է Անգլիա՝ գործարքն իրականացնելու

ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

«Մանչեսթեր Սիթին» շուտով ռեկորդային տրանսֆեր կիրականացնի

Լաուտարոն կարիերան ցանկանում է շարունակել միայն Իսպանիայում

Անգլիական նոր ակումբ է միացել Լոկատելիի համար պայքարին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից