-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան շարունակելու լավ տարբերակ ունի։ Սերբիայի հավաքականի առաջատար հարձակվողով հետաքրքրված է իտալական «Միլանը»։
Հայտնի լրագրող ու ինսայդեր Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում գրել է, որ «ռոսոներիները» պատրաստ են վարձակալել Յովիչին առաջիկա 2 մրցաշրջանի համար։ Դրանից հետո նրանք հնարավորություն կունենան իջեցված գնով ձեռք բերելու ֆուտբոլիստի տրանսֆերը։ Լրագրողի խոսքով այս պահին տրանսֆերի կայացման միակ խոչընդոտը ֆուտբոլիստի աշխատավարձն է. Յովիչը տարեկան վաստակում է 5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը օրեր առաջ վնասվածք էր ստացել ու շարքից դուրս եկել 3 ամսով։ Մամուլի տեղեկություններով՝ նա ընկել է տան պատից ու հրաշքով ողջ մնացել։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո