-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Այնտրախտը» պաշտոնապես հայտարարեց «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին վարձակալելու մասին: Սերբ ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը: Ըստ իսպանական մամուլի՝ «Այնտրախտը» կվճարի նաև Յովիչի աշխատավարձի 20 տոկոսը, ինչը կազմում է մոտ 2 միլիոն եվրո:
Յովիչը, որ 2019 թվականին էր «Այնտրախտից» տեղափոխվել «Ռեալ» 60 միլիոն եվրոյի դիմաց, այդպես էլ չկարողացավ արդարացնել սպասելիքները մադրիդյան ակումբում, որտեղ անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, մինչդեռ «Այնտրախտում» 2017-ից 2019 թվականներն ընկած ժամանակահատվածում 75 խաղում խփել էր 36 գոլ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո