Յովիչը ոտքը մարզման ժամանա՞կ չի կոտրել - VNews
Բաժիններ

Յովիչը ոտքը մարզման ժամանա՞կ չի կոտրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը Մադրիդում անցկացրած տնային մարզման ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել։ «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը հաստատել է ֆուտբոլիստի վնասվածքը, իսկ այն, որ վնասվածքը Յովիչն ստացել է տնային մարզման ժամանակ, հաղորդել է իսպանական Marca-ն։

Onda Cero-ն էլ տեղեկություն է հրապարակել, որ Յովիչից ապաքինման համար կպահանջվի 3 ամիս, իսկ դա նշանակում է, որ 2019-20 մրցաշրջանում ֆուտբոլիստն այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Սերբական Kurir-ը, սակայն, հետաքրքիր բացահայտում է արել, ըստ որի՝ Յովիչը վնասվածքն ստացել է ոչ թե իր՝ Մադրիդում գտնվող տանը մարզվելիս, այլ Բելգրադում գտնվող տանը՝ անփույթ կերպով գետնին ընկնելու հետևանքով։

«Նա իսկապես վնասվածք ստացավ ու հազիվ փրկվեց։ Նա ընկավ տան պատից։ Չգիտեմ էլ՝ ինչպես բացատրեմ ու ինչպես ստացվեց։ Պատահական եղավ»,- ասել է Յովիչի ընտանիքի մերձավորը սերբական աղբյուրին։

Յովիչի հայրը, անդրադառնալով այն թեմային, որ ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է ավելի վաղ, քան թիմի մարզումային ծրագրին միանալը, ասել է․ «Խնդրում եմ, հասկացեք ինձ։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Ակումբն արգելել է խոսել այս թեմայով»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Աղբյուր. ՊՍԺ-ն պատրաստ է Ռամոսին 3 տարվա համար 45 միլիոն եվրո վճարել

Աղբյուր. Երկպառակություն՝ «Ռեալի» հանդերձարանում

Սուարեսը պատմական արդյունավետությամբ է խաղում «Ատլետիկոյում»

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

Բենզեմա. «Մեզ պետք է Ազարի լավագույն տարբերակը»

«Ռեալի» տնօրենը՝ Զիդանի պաշտոնանկության վերաբերյալ շշուկների մասին

Սերխիո Ռամոսը տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպանն է

«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով, Բենզեման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո հաղթում է խոշոր հաշվով, Ազարի առաջին գոլը նոր տարում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը

Յովիչն այս անգամ գոլ խփեց փոխարինման մտնելուց 9 րոպե անց (տեսանյութ)

Հաքիմին կարող է վերադառնալ «Ռեալ». «Ինտերը» չի վճարել տրանսֆերը

AS․ «Ռեալը» միայն մեկ մարզչի թեկնածություն կդիտարկի Զիդանին պաշտոնանկ անելու դեպքում

FIFA 21-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականը

Զիդանը վարակվել է կորոնավիրուսով, ֆուտբոլիստներից մեկն էլ՝ վնասվածք ստացել