Ըստ Օքսֆորդի մաթեմատիկոսի ալգորիթմի՝ Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է - VNews
Բաժիններ

Ըստ Օքսֆորդի մաթեմատիկոսի ալգորիթմի՝ Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է

Screenshot 2 13 - Ըստ Օքսֆորդի մաթեմատիկոսի ալգորիթմի՝ Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է

Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս Թոմ Քրոուֆորդը ֆուտբոլիստների նվաճումների մեծությունը համեմատելու բանաձև է մշակել՝ գրում է Daily Mail-ը:

Յուրահատուկ ալգորիթմ օգտագործելով՝ գիտնականը հաշվի է առել ֆուտբոլիստների նվաճումներն ազգային հավաքականներում ու ակումբներում՝ համեմատելով տարբեր ժամանակահատվածներում ելույթ ունեցած խաղացողների գրանցած արդյունքները:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջ անցնելով Լիոնել Մեսիից, Պելեից, Ֆերենց Պուշկաշից, Ալֆրեդո դի Ստեֆանոյից ու Մարադոնայից:

Քրոուֆորդը թեկնածուների անվանացուցակում ներառել է այն խաղացողներին, որոնք նվազագույնը 2 անգամ դարձել են «Ոսկե գնդակի» դափնեկիր կամ մինչև մրցանակի հանձնման մեկնարկային տարեթիվը լայն ճանաչում են ունեցել: Ֆուտբոլիստները գնահատվել են 7 չափորոշիչներով.

1.Ազգային ու միջազգային մրցանակներ, որոնք գնահատվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի գործակիցների:

2. Հավաքականի կազմում նվաճած մրցանակներ(150 միավոր՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար, 100 միավոր՝ Եվրոպայի առաջնությունում կամ Ամերիկայի գավաթում հաղթելու համար, լրացուցիչ միավորներ՝ մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու համար):

3. Գոլեր ակումբում

4. Գոլեր հավաքականում

5. «Ոսկե գնդակի» քվեարկությանն ստացած ձայների տոկոս

6. Անհատական ռեկորդներ

7. «Մաթեմատիկապես աչքի ընկնող մրցաշրջաններ», որոնց ընթացքում ֆուտբոլիստների ցուցանիշները նպաստել են հաջողությունների:

Թոմ Քրոուֆորդի հաշվարկով՝ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Կրիշտիանու Ռոնալդու (537 միավոր)

2. Լիոնել Մեսի (503)

3. Պելե (459)

4. Ֆերենց Պուշկաշ (305)

5. Ռոնալդո (281)

6. Մարկո վան Բաստեն (237)

7. Ալֆրեդո դի Ստեֆանո (201)

8. Միշել Պլատինի (177)

9. Դիեգո Մարադոնա (169)

10. Յոհան Կրոյֆ (163)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հալանդը գերազանցեց Ռոնալդուի ցուցանիշը

Մեսի. «Ես երբեք չեմ ասել, որ պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ»

Սուարեսը բացահայտել է ՊՍԺ-ում Մեսիի դժվարությունների պատճառը

Ռոնալդու. «Ուրախ եմ, որ պաշտոնական խաղերում 800 և ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստը դարձա»

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ռոնալդուի գրառումն «Արսենալի» դեմ խաղից հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հատեց 800 գոլի սահմանը

Մարտինես. «Մեսին ցանկանում էր ինձ տեսնել «Բարսելոնայում»

Ռակիտիչ. «Նա ֆուտբոլի համար նույն նշանակությունն ունի, ինչ Ջորդանը՝ բասկետբոլի»

Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը

Մեսին երկրպագուներին ցուցադրեց «Ոսկե գնդակը», Դոնարուման՝ լավագույն դարպասապահի մրցանակը (լուսանկարներ)

Զլատանն ասել է՝ ով էր արժանի «Ոսկե գնդակին»

Կրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսիի «անարդար» «Ոսկե գնդակի» մասին գրառմանը

France Football-ի գլխավոր խմբագիր. «Ես քվեարկել եմ Լևանդովսկիի օգտին»

ESPN. Տարվա լավագույն հարձակվողները, կենտրոնականները

Մեսին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Սա շատ, շատ յուրահատուկ մրցանակ է»