-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, որ թիմի ղեկից հեռացվելուց հետո ավարտեց մարզչական կարիերան, հայտարարել է, որ մանկունիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից ազատումն իր մարզչական կարիերայի մեծագույն անակնկալն է։
«Ամենաբարդն այն է, որ ես փորձում էի գոյատևել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ այն պարագայում, երբ գլուխս վեց ամիս շարունակ խառնաշփոթի մեջ էր։ Հունվարից մինչև մրցաշրջանի ավարտ կինս զգուշացնում էր ինձ։ Նա կին է, և կանայք զգում են նման բաները։
Ես չէի տեսնում, որ Վուդվորդն ինչ-որ բանով է զբաղված։ Չէի կարծում, թե ղեկավարությունն իմ հաշվով ինչ-որ բան է պլանավորում։ Համոզված էի, որ նոր պայմանագրի առաջարկ կստանամ ու երրորդ տարին կանցկացնեմ թիմի ղեկին։ Երբ Վուդվորդն ինձ պաշտոնից ազատելու որոշում կայացրեց, դա եղավ իմ մարզչական կարիերայի մեծագույն անակնկալը»,- Mirror-ը փոխանցում է 68-ամյա հոլանդացի մասնագետի խոսքը։
Նշենք, որ Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկն ստանձնել է 2014 թվականին և հեռացվել է զբաղեցրած պաշտոնից 2016 թվականին՝ թիմի ղեկին անցկացնելով 103 հանդիպում։ Վան Գալի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 1 տիտղոս է նվաճել՝ դառնալով Անգլիայի գավաթակիր։
Իր մարզչական կարիերայի ընթացքում Վան Գալը գլխավորել է նաև Հոլանդիայի հավաքականը, «Այաքսը», «Բարսելոնան», «Բավարիան» և «ԱԶ Ալկմարը»։ «Այաքսի» ղեկին 1994-95 մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո