-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկայի» բրազիլացի հարձակվող Կառլոս Վինիսիուսի ծառայություններով՝ հաղորդում է Record-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիական ակումբը դիտարկում է բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։ Կառլոս Վինիսիուսը Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած 15 գնդակով։
Նշվում է, որ թիմերն այս պահին բանակցություններ չեն վարում։
Վինիսիուսը «Բենֆիկայի» կազմը համալրել է 2019 թվականին «Նապոլիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 17 միլիոն եվրո։
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագրի ժամկետը «Բենֆիկայի» հետ լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո