-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոյի տրանսֆերը՝ հաղորդում է բրիտանական Metro-ն:
24-ամյա ֆրանսիացին «Չելսիին» է միացել 2017 թվականին «Մոնակոյից»: Կիսապաշտպանի համար լոնդոնյան ակումբը վճարել է 40 միլիոն ֆունտ: Ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Չելսիում» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, սակայն երբ Մաուրիցիո Սարին ստանձնեց լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, Բակայոկոն վարձավճարով տեղափոխվեց «Միլան»:
Ֆրանսիացին այժմ վերադարձել է «ազնվականների» թիմ և լավ հնարավորություն ունի ցուցադրելու իր որակները նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին:
«Մանկունիական» ակումբի համար Բակայոկոյի տրանսֆերը կարող է առաջնային դառնալ, եթե հնարավոր չլինի թիմում պահել Պոլ Պոգբային: Վերջինը «Յունայթեդից» հեռանալու պատրաստակամություն է հայտնել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո