fbpx

Յուրչենկոն նշել է, որ դեռ չի ընդունել ՀՖՖ-ի առաջարկը. դարպասապահը մանրամասնում է

«Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում հաստատել է, որ համաձայնեցրել է պայմանագրի կետերը, ըստ որոնց պետք է կարողանա հանդես գալ Հայաստանի հավաքականում:

– Մեկ շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ դուք արդեն պաշտոնապես ընդունել եք Հայաստանի ընտրանու առաջարկը:

Դա այդքան էլ այդպես չէ: Այո, մենք իրոք շփվել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Համաձայնեցրել ենք այն պայմանները, որոնց դիմաց ես կհամաձայնեմ հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում:

– Ի՞նչ պայմաններ եք առաջարկել ՀՖՖ-ին:

Նախևառաջ, պետք է հաշվի առնվի իմ նոր ակումբի դիրքորոշումը: Այնտեղ ինչպե՞ս կդիտարկեն իմ ելույթները Հայաստանի հավաքականում: Եթե իմ նոր կարգավիճակը նրանց ձեռնտու չլինի, ապա ես պետք է մոռանամ Հայաստանի ընտրանու մասին: Ռուսաստանում ո՞ւմ է պետք դարպասապահ-լեգիոները: Ինձ թվում է՝ ոչ ոքի: Պարզապես պետք է սպասել: Այդ մասին ես ասել եմ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և իմ կարծիքը չեմ փոխել»,- ասել է Յուրչենկոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Դավիդ Յուրչենկոն՝ «Տոսնոյի» լուծարման մասին

Դավիդ Յուրչենկոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Հայաստանի ընտրանու թեկնածու ֆուտբոլիստը «Սպարտակի» շորթ-լիստում է

Պայծառափայլ և գոլառատ օր՝ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար (տեսանյութ)

Դավիդ Յուրչենկոն՝ Ռուսաստանի գավաթակիր

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

СЭ. Յուրչենկոն ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Մարկոս Պիզելին 2-րդ անգամ է «նորամուտ նշել» միևնույն ակումբի կազմում

Արաս Օզբիլիսը խաղահամար է ընտրել «Շերիֆում», իսկ Յուրչենկո-ՀՖՖ հանդիպումը կայացել է

Դավիդ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում

Ինչո՞ւ է անտեսվում Հայաստանի ուժեղագույն դարպասապահը

ՀՖՖ փոխնախագահը հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

Հայազգի 10 ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականում տեղ չգտածների շարքում ունեն ամենաբարձր տրանսֆերային արժեքը