-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջել է «Ֆիորենտինային» Ա Սերիայի 14-րդ տուրում: Հանդիպման գլխավոր մրցավար Ֆեդերիկո Լա Պենան հաջորդ տուրում կարող է մնալ առանց հանդիպման՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ Իտալիայի մրցավարների ղեկավար մարմինը դժգոհ է Լա Պենայի աշխատանքից: Ընդ որում՝ խոսքը չի վերաբերում հանդիպման մեկնարկում եղած դրվագին, երբ Լա Պենան VAR-ի միջամտությամբ Խուան Կուադրադոյին հեռացրեց խաղադաշտից:
Խնդիր կա գլխավոր մրցավարի այլ որոշումների վերաբերյալ:
Զեկույցում ասվում է, որ նա պարտավոր էր երկրորդ դեղին քարտը ցույց տալ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Բորխա Վալերոյին, սակայն չի արել: Նշվում են նաև Գաետանո Կաստրովիլիի և Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև Բարտլոմեյ Դրոնգովսկիի և Ֆեդերիկո Բերնարդեսկիի դրվագները:
Պիռլոն նշել է՝ որն էր «Յուվենտուսի»՝ խոշոր հաշվով պարտության պատճառը
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո