-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է ստացվել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Վերջին օրերին թուրինյան ակումբում սա կորոնավիրուսի արդեն 3-րդ դեպքն է՝ Ալեքս Սանդրոյից և Խուան Կուադրադոյից հետո, որոնք բաց թողեցին «Միլանի» դեմ նախորդ հանդիպումը: «Յուվենտուսից» այս մրցաշրջանում կորոնավիրուսով արդեն վարակվել են Դիբալան, Ռուգանին, Ռոնալդուն և Մակքենին: Դե Լիխտն ինքնամեկուսացվել է ու չի մասնակցի «Յուվեի» առաջիկա խաղերին. հաջորդ շաբաթ թիմը հյուրընկալվելու է «Ինտերին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո