«Յուվենտուսի» նախագահը խոսել է Չեմպիոնների լիգայում «Ատալանտայի» մասնակցության մասին - VNews
Բաժիններ

«Յուվենտուսի» նախագահը խոսել է Չեմպիոնների լիգայում «Ատալանտայի» մասնակցության մասին

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին գնահատել է «Ատալանտայի» ելույթը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ամենին, ինչ անում է «Ատալանտան», սակայն նրանք միջազգային փորձի պատմություն չունեն։ Մեկ մրցաշրջանում հիանալի ելույթի արդյունքում թիմը հանդիպումներ է անցկացնում եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում։ Դա ճի՞շտ է, թե՞ սխալ։

Միևնույն ժամանակ ես հիշում եմ «Ռոմային», որը վերջին տարիներին Իտալիայի վարկանիշը բարձրացրել է ՈՒԵՖԱ-ի աղյուսակում։ Նրանք միայն մի մրցաշրջան լավ չանցկացրին ու կորցրին Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքը՝ կրելով մեծ ֆինանսական կորուստներ։

Մենք պետք է տեր կանգնենք մեր ներդրումներին։ Պե՞տք է «Ատալանտան» այսպիսի թոփ հանդիպումներ անցկացնի․ այս հարցի պատասխանը ես չունեմ»,- Football Italia-ն փոխանցում է Անյելիի խոսքը։

Նշենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում «Ատալանտան» զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ ընթացիկ մրցաշրջանում այս պահին չորրորդն է։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ա Սերիայում վաղուց ռմբարկուական այսպիսի պայքար չէր եղել

«Յուվենտուսն» 8 րոպե շարունակ անգամ 1 գրոհ չի կազմակերպել «Ատալանտայի» դեմ խաղում (տեսանյութ)

Գոլառատ ոչ-ոքի «Յուվենտուս» – «Ատալանտա» խաղում (տեսանյութ)

«Ատալանտան» բացում է հաշիվը «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

Աղբյուր. «Մանչեսթեր Սիթին» չի որակազրկվի Չեմպիոնների լիգայում

Գվարդիոլա․ «Այդ դեպքում «Ռեալը»՝ այս մրցաշարի արքան, կհաղթի մեզ»

«Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել ու ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա

«Ռեալի» տնօրեն. «Պետք է փորձենք հաղթել «Սիթիին» ու դուրս գալ հաջորդ փուլ»

«Ատալանտայի» նախագահը՝ ՊՍԺ-ի հետ խաղի մասին. «Մեզ համար դա նման կլինի դպրոց գնալուն»

Սուպերկլասիկո՝ ՉԼ կիսաեզրափակիչո՞ւմ. ինչպիսին է պատկերը վիճակահանությունից հետո

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Եվրագավաթները վերադառնում են. այն ամենն, ինչ պետք է իմանալ ՉԼ ու ԵԼ վիճակահանության մասին

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ի որոշումը եվրագավաթների 1/8 եզրափակիչ հանդիպումների վերաբերյալ

Իբրահիմովիչ. «Եթե այստեղ լինեի մրցաշրջանի սկզբից, մենք կհաղթեինք Սկուդետոն»

«Միլանի» հեքիաթային քամբեքը․ գերտպավորիչ հաղթանակ չեմպիոնի նկատմամբ (տեսանյութ)

Ռաբիոն գնդակով ինքնուրույն անցավ շատ երկար տարածություն և գեղեցիկ գոլ խփեց «Միլանի» դեմ խաղում (տեսանյութ)