-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ամփոփել է Ա սերիայի 18-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը (0:2):
«Հենց սկզբից սխալ տրամադրվածություն ունեինք։ Դժվար է, եթե մենապայքարներում հաղթելու վճռականություն չունես։
Մեր թիմը պարզապես խաղադաշտ դուրս չէր եկել։ Մենք անփույթ էինք և վախենում էինք «Ինտերի» հարձակվողական խաղից։ Այդ պատճառով մտովի կենտրոնացել էինք միայն պաշտպանության վրա և մրցակցին թույլ տվեցինք տիրել նախաձեռնությանը։
Սա թերացում էր ուժեղ մրցակցի դեմ խաղում, նման բան պատահում է, բայց ինձ հիասթափեցնում է թիմի վերաբերմունքը։ «Յուվենտուսի» պես ակումբը պետք է ինքնավստահությամբ ու հավակնություններով խաղադաշտ մտնի։ Նա պետք է ցանկություն ունենա տիրել նախաձեռնությանը և հանդիպումը տեղափոխի իր ծրագրած ուղղությամբ»,- 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո