Զախարյանի առաջին մարզիչ. «Արսենն այդպիսի գոլեր 10-11 տարեկանում էր խփում» - VNews
Բաժիններ

Զախարյանի առաջին մարզիչ. «Արսենն այդպիսի գոլեր 10-11 տարեկանում էր խփում»

arsen zakharyan - Զախարյանի առաջին մարզիչ. «Արսենն այդպիսի գոլեր 10-11 տարեկանում էր խփում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:27

-

-

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մարզիչ Վլադիմիր Կորոլյովը, որը նրա հետ աշխատել է «Կռիլյա Սովետովի» ակադեմիայում, Matchtv.ru-ի հետ զրույցում պատմել է հայ ֆուտբոլիստի մասին: 17-ամյա Արսենը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում իր առաջին գոլն է խփել:

«Արսենին միշտ հրավիրում էին տարբեր ակումբներ, բայց ես խորհուրդ էի տալիս չշտապել: Մի անգամ նա հոր հետ փորձաշրջանի մեկնեց «Զենիթ», սակայն նրան չընտրեցին: Ավելի ուշ մեր թիմով մրցաշարի մեկնեցինք, որտեղ խաղացինք նույն «Զենիթի» ու ԲԿՄԱ-ի հետ: Դրանից հետո առաջարկությունների տարափ էր: Արսենին կրկին խորհուրդ տվեցի չշտապել: Արդյունքում, նա 14 տարեկանում տեղափոխվեց «Դինամո»:

Այնտեղ մեկնեց նաև 2003 թվականի ծնված թիմի մեկ այլ ֆուտբոլիստ, սակայն նրան բնավորությունը չբավարարեց: Արսենն ինքնուրույն է, այդ պատճառով հանգիստ տարավ Մոսկվա տեղափոխությունը: Շարունակում եմ նրա հետ շփվել և տեսնում եմ, որ նա շարունակում է հարգալից ու նպատակասլաց մարդ մնալ:

«Ահմատին» խփած գոլում նա իր սիրելի հնարքը կատարեց, որը դեռ 10-11 տարեկանում էր կիրառում: Ցույց տվեց իբր գնդակն առաջ է թողել և անմիջապես խաբքի դիմեց ու գրավեց դարպասը:

Իմ թիմում նա հիմնականում խաղում էր ենթահարձակվողի դիրքում: Մի փոքր հետ էր քաշվում և կազմակերպում թիմի խաղը: Եթե խաղավերջում հաշիվը հավասար էր լինում, Զախարյանին ասում էի վերցրու գնդակը և ամեն ինչ ինքնուրույն արա: Նա հեշտությամբ շրջանցում էր 3-4 մրցակցի:

Նա մի փոքր էլ կմեծանա և դուք կտեսնեք նրա տուգանային հարվածները: Նա հիասքանչ հարվածի է տիրապետում»,- ասել է մարզիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Զախարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Հանրահայտ մարզիչը գլխավորեց Էդուարդ Սպերցյանի թիմը

Զախարյանի գոլային փոխանցումն «Ուֆայի» դեմ խաղում (տեսանյութ)

Զախարյանը ռեկորդ է գրանցել Եվրոպայի Մ21 տարիքային առաջնությունում

Տիկնիզյանի ու Զախարյանի գոլերն իսլանդացիների դեմ խաղում (տեսանյութ)

Մ21 ԵԱ. Զախարյանը Ռուսաստանի հավաքականի մեկնարկային կազմում է

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ

Ինչով է Զախարյանը նման Մխիթարյանին և որ հավաքականը կընտրի. Արսենի հոր կարծիքը

17-ամյա Արսեն Զախարյանը հերթական արդյունավետ գործողությունն է կատարել ՌՊԼ-ում (տեսանյութ)

2 հայ ֆուտբոլիստ հրավիրվել է Ռուսաստանի Մ21 հավաքական

17-ամյա Արսեն Զախարյանը երկրորդ խաղում անընդմեջ արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել ՌՊԼ-ում (տեսանյութ)

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Արսեն Զախարյան. «Շնորհակալություն երկրպագուներին, որ վանկարկում էին իմ անունը» (տեսանյութ)

Նոբել Առուստամյանն ասել է, թե որ հավաքականում կխաղա Արսեն Զախարյանը

WhoScored. Արսեն Զախարյանը՝ ՌՊԼ-ի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Այս տղային բերեցին «Զենիթ», անհեռանկարային համարեցին…». Ուտկինը՝ Զախարյանի մասին