«Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասուն ֆուտբոլ է ցուցադրում»․ Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ - VNews
Բաժիններ

«Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասուն ֆուտբոլ է ցուցադրում»․ Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ

1U5kPS3VcdI - «Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասուն ֆուտբոլ է ցուցադրում»․ Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ախմատի» հետ կայացած մրցավեճում (2-1) թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղին:

17-ամյա ֆուտբոլիստը, ընդգրկված լինելով մեկնարկային կազմում, վաստակել է 11-մետրանոց, ինչպես նաև իր առաջին գոլը խփել Ռուսաստանի առաջնությունում:

«Զախարյանն իրեն լավ է դրսևորել հավաքների ժամանակ, ինտենսիվ աշխատանք իրականացրել: Նրան դեռ հանդիպումից առաջ էի ասել, որ արժանի է կազմում իր տեղին: Արսենը լիովին վաստակել էր խփած գոլը, որը նրա կատարած աշխատանքի արգասիքն էր: Պատրաստ եմ ասել, որ Զախարյանը թե՛ անհատական, թե՛ թիմային առումով մեծ աճ է գրանցել:

Չէի ցանկանա կենտրոնանալ ֆուտբոլիստի տարիքի վրա: Այո՛, Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա դրսևորեց իր որակները լուրջ մրցակցի դեմ խաղում»,- Շվարցի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Զախարյանը ՌՊԼ ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ՝ Մոսկվայի «Սպարտակի» տրանսֆերային նպատակ

Չերչեսովը՝ Արսեն Զախարյանին ԵՎՐՈ 2020-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկելու մասին

Եվրո-2020. Արսեն Զախարյանը հրավիրվեց Ռուսաստանի ազգային հավաքական

Արսեն Զախարյանը Եվրո-2020-ում Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում է

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Արսեն Զախարյանը նոր պայմանագիր է համաձայնեցրել. հայտնի է՝ նա որքան գումար է ստանալու

Արշավին․ «Արսեն Զախարյանը Պրեմիեր լիգայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»

Գրիզմանը fantasy-football-ի իր թիմում ավելացրել է հայ խաղացողի

17-ամյա Արսեն Զախարյանի 6-րդ արդյունավետ գործողությունը ՌՊԼ-ում անցկացրած 8 խաղում (տեսանյութ)

Արսեն Զախարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Զախարյանի գոլային փոխանցումն «Ուֆայի» դեմ խաղում (տեսանյութ)

Զախարյանը ռեկորդ է գրանցել Եվրոպայի Մ21 տարիքային առաջնությունում

Տիկնիզյանի ու Զախարյանի գոլերն իսլանդացիների դեմ խաղում (տեսանյութ)

Մ21 ԵԱ. Զախարյանը Ռուսաստանի հավաքականի մեկնարկային կազմում է

Ինչով է Զախարյանը նման Մխիթարյանին և որ հավաքականը կընտրի. Արսենի հոր կարծիքը