Զախարյանը ՌՊԼ ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է - VNews
Բաժիններ

Զախարյանը ՌՊԼ ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

6M9KnCbswKE - Զախարյանը ՌՊԼ ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:12

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն իր առաջին գոլն է խփել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ 20-րդ տուրում արտագնա խաղում գրավելով «Ախմատի» դարպասը (2-1):

Այդպիսով, նա դարձել է Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Զախարյանը վերոնշյալ մրցավեճում, գոլից զատ, նաև 7-րդ րոպեին 11-մետրանոց է վաստակել իր թիմի համար, որն անվրեպ է իրացրել Դանիլ Ֆոմինը: Փոխարինվել է 63-րդ րոպեին:

Հայազգի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել էր 2020 թվականի նոյեմբերի 1-ին «Տամբովի» հետ կայացած մրցավեճում (2-1): Նա 3 խաղ է անցկացրել ընթացիկ առաջնությունում (1-ը՝ մեկնարկային կազմում):

Զախարյանը «Դինամոյի» սան է և վերջերս է երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2023/24թթ․ մրցաշրջանի ավարտը: Ռուսաստանի պատանեկան հավաքականների կազմում մասնակցել է 25 հանդիպման ու խփել 5 գոլ:

«Ռոստովը» փրկվեց պարտությունից «Զենիթի» դեմ խաղում, Բայրամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 5 մլն եվրոյով

«СЭ». Զախարյանը հազիվ թե համաձայնի «Բարսելոնա» տեղափոխությանը

Զախարյանի գործակալը՝ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

Արսեն Զախարյանը՝ եվրոպական գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Զախարյանը՝ «Զենիթ» հավանական տեղափոխության մասին

Արսեն Զախարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին

Զախարյանը հրավեր է ստացել 2 հավաքականից

«Դինամոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Զախարյանի նկատմամբ թոփ-ակումբների հետաքրքրության մասին լուրերը

Հայտնի է Զախարյանի տրանսֆերային արժեքը, «Չելսին» նույնպես պայքարի մեջ է

«Լայպցիգը» ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը

«Երիտասարդ հրաշագործը». Goal-ի անդրադարձն Արսեն Զախարյանին

Գոդինը կարող է դառնալ հայ ֆուտբոլիստի թիմակիցը

Արսեն Զախարյանը՝ «Դինամոյի» մրցաշրջանի լավագույն խաղացող