fbpx
Բաժիններ

Զավեն Անդրիասյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Զավեն Անդրիասյանը հաջող հանդես եկավ Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Հայ գրոսմայստերը 7 շախմատիստների հետ 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ արժանանալով 1162 դոլար պարգևավճարի:

Անդրիասյանն ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Լենդերմանից, որը պարգևատրվեց 6100 դոլարով: Ի դեպ, Զավենն ինքը կարող էր նվաճել գլխավոր մրցանակը, եթե հաղթեր Լենդերմանին:

Սակայն 8-րդ տուրում նրա հետ կայացած մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Անդրիասյանը մրցաշարում մնաց անպարտելի՝ տոնելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Անդրիասյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հաղթեց Օնիշչուկին և գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռաֆայել Վահանյանն անակնկալ մատուցեց

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Զավեն Անդրիասյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում են