fbpx

Զավեշտ. Մարզման ժամանակ թիմի վրա վայրի խոզ է հարձակվել

«XB71» հոկեյի թիմի ներկայացուցիչների վրա վայրի խոզ է հարձակվել: Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի անտառներից մեկում, որտեղ հոկեյիստներն անցկացնում էին իրենց մարզումներից մեկը: Հոկեյիստ Մարկուս Լյունգի խոսքով ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ:

«Մենք անտառում կողմնորոշման մարզումներ էինք անցկացնում, երբ մեր թիմակիցներից մեկը հեռվից ուժեղ ճչաց ու ասաց, որ իր հետևից վայրի խոզ է ընկել: Մենք էլ բնականաբար վախեցանք ու դիմեցինք փախուստի:  Հաջորդ անգամ նման զարգացումներից խուսափելու համար դանակ կպահենք մեզ մոտ», – ասել է Լյունգը:

Հավելենք, որ դեպքի արդյունքում, բարեբախտաբար, ոչ մի հոկեյիստ ու վայրի խոզ չի տուժել:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: