fbpx

Զավեշտալի իրավիճակ Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Զավեշտալի ու եզակի դեպք է տեղի ունեցել Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրի «Շավիշ» – «Նասիոնալ» հանդիպման ընթացքում: Երկրորդ կեսի սկզբնամասում, հանդիպման եզրային մրցավարներից մեկը հանդես է եկել տարօրինակ խնդրանքով:

56-րդ րոպեին Ժորժե Կրուսը դիմել է իր գործընկերոջը, գլխավոր մրցավարին՝ Լուիշ Գոդինիոյին խաղը մի քանի րոպեով թողնելու համար: Վերջինս դադարեցրել է հանդիպումը, Կրուսը հանձնել է իր իրերն օգնականներին ու շտապել հանդերձարանի կողմ:

Նա՝ մոտ 2 րոպեանոց բացակայության ընթացքում գլխավոր մրցավարը մոտեցել է երկու թիմերի գլխավոր մարզիչներին ու բացատրել ինչումն է խնդիրը: Նրանք դրան հումորով մոտեցան և այդ ժամանակի ընթացքում ցուցումներ տվեցին իրենց ֆուտբոլիստներին:

2 րոպե անց եզրային մրցավարը վերադարձավ, գլխավորը նրան վերադարձրեց անկյունային դրոշակն ու մնացյալ պարագաները և գլխավերևում պահեց կարմիր քարտ (իհարկե՝ հումորով):

Դեպքի պահին «Շավիշը» հաղթում էր մրցակցին 2-1 հաշվով, խաղի վերսկսումից հետո ևս 2 գնդակ է խփել ու հաղթել ընդհանուր 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը դուրս էր եկել «Շավիշի» մեկնարկային կազմում ու խաղացել 54 րոպե:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Կամո Հովհաննիսյան․«Այս անգամ ես ձեզ հարցեր տամ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Պայքար, աշխատանք, ցանկություն ու վերջ» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան․ «Առաջադրանք կար լինել նույնքան ագրեսիվ, ինչքան Լիխտենշտեյնի հետ էինք» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան արձագանքել է Հունաստանի նկատմամբ հաղթանակին

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է խաղընկերներին

Գևորգ Ղազարյանը ճանաչվել է Հունաստան – Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ