fbpx
Բաժիններ

Զբոսանավում, որտեղ եղել են Վլադիմիր Կլիչկոն և նրա ընտանիքի անդամները, հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Բռնցքամարտի լեգենդ Վլադիմիր Կլիչկոն Իսպանիայում արտակարգ իրավիճակում է հայտնվել՝ հաղորդում է TalkSport-ը:

Զբոսանավում, որտեղ եղել է 9 մարդ, այդ թվում՝ Վլադիմիր Կլիչկոն և նրա ընտանիքի անդամները, հրդեհ է բռնկվել, որը հաջողությամբ մարվել է Մալյորկայի հրշեջ և փրկարար ծառայության կողմից:

Հրդեհի բռնկման ժամանակ զբոսանավը եղել է Մալյորկայից մոտավորապես 11կմ հեռավորության վրա: Բարեբախտաբար, փրկարարները կարողացել են ժամանակին օգնություն ցույց տալ և բոլորին տարհանել են Պորտ Ադրիանո:

Վլադիմիր Կլիչկոն իր թվիթերյան էջի միջոցով հայտնել է, որ ամեն ինչ կարգին է. անհանգստանալու կարիք չկա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: