Սելարայանը տուգանային հարվածներով 2 շքեղ գոլ է խփել (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Սելարայանը տուգանային հարվածներով 2 շքեղ գոլ է խփել (տեսանյութ)

«Կոլումբուս Քրյուն» ամերիկյան ՄԼՍ-ի առաջնության Արևելյան կոնֆերենցիայի 6-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»:

Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել հայազգի հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը՝ աչքի ընկնելով 82-րդ և ավելացված ժամանակի 5-րդ րոպեներին: Նա 2 դեպքում էլ հաջողության է հասել տուգանային հարվածներով:

28-ամյա Սելարայանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 5 մրցավեճ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 3 գոլ: ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 3 հանդիպման (2-ը՝ հիմնական կազմում) ու խփել 1 գոլ, գրանցել 2 «ասիստ»:

«Կոլումբուս Քրյուն» իր ակտիվում է գրանցել 8 միավոր և 14 թիմի պայքարում 3-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Նյու Յորք Սիթիի», «Ատլանտա Յունայթեդի», «Մոնրեալի», «Ֆիլադելֆիա Յունիոնի» և «Ինտեր Մայամիի» հետ: «Նյու Յորք Սիթին», «Կոլումբուս Քրյուն» ու «Ֆիլադելֆիա Յունիոնը» 6-ական խաղ են անցկացրել, «Ատլանտա Յունայթեդը»՝ 5, «Մոնրեալը» և «Ինտեր Մայամին»՝ 7-ական:

Որքան է վաստակում Սելարայանը, ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարաշլյանն ու Զելարայանը գոլով են աչքի ընկել ՄԼՍ-ի հերթական տուրում (տեսանյութ)

Որքան է վաստակում Սելարայանը, ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Լուկաս Սելարայանը տուգանայինից շքեղ գոլ է խփել «Կոլումբուս Քրյուի» կազմում (տեսանյութ)

Սելարայանը գոլային փոխանցում է կատարել. Տպավորիչ մեկնարկ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Լուկաս Զելարայանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է

«Կոլումբուս Քրյուն»՝ ՄԼՍ-ի չեմպիոն, Սելարայանը եզրափակիչում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Կոլումբուս Քրյուի» կազմում (տեսանյութ)

Սելարայանը հերթական գեղեցիկ գոլն է հեղինակել (տեսանյութ)

Սելարայանը հրաշալի գոլ է խփել տուգանային հարվածով, կատարել նաև արդյունավետ փոխանցում (տեսանյութ)

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար