Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում - VNews
Բաժիններ

Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում

aռառատ6s6s - Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում
Խաղի մանրամասները

Հայաստան, Վբեթ Հայաստանի գավաթ, Եզրափակիչ

15 Մայիս 2021 - 19:00

3

ՖԱ Արարատ Երևան

1

ՖԱ Ալաշկերտ

1 - 0 - 13`

2 - 0 - 18`

3 - 0 - 55`

3 - 1 - 85`

Կարմիր Քարտ - 90`

Մեկ տարի առաջ VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը ցնցող ստացվեց: Այդ երկու քամբեքներով և 5:5 հաշվով խաղը դեռ երկար չի մոռացվի և հավանաբար անգերազանցելի կմնա: Դա հաղթանակի կամքի, հարձակվողական խաղի ապոֆիոզն էր հայկական ակումբային ֆուտբոլում: Բայց ֆուտբոլը հիասքանչ է նրանով, որ 0:0 կամ 1:1 հաշվով խաղը կարող է նույնչափ տպավորիչ լինել: Այդպիսի հանդիպումներում առաջին պլան են դուրս գալիս տակտիկական նրբությունները, տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մենապայքարներից բոլորում հաղթելու անհրաժեշտությունը, մրցակցի քողարկված թույլ տեղը գտնելու և այն խոցելու ունակությունը: Հենց նման խաղ է սպասվում մայիսի 15-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Արարատ» – «Ալաշկերտ» եզրափակիչում:

VNews Battle-ի շրջանակում իմ գործընկեր Ռոբերտ Գասպարյանը գրել է, թե ինչու է եզրափակիչում հաղթելու «Ալաշկերտը», իսկ ես ներկայացնում եմ «Արարատի» հնարավոր հաղթանակի հիմնավորումները:

Մարզչի գործոն

Հայաստանում շատ քիչ են մարզիչները, որոնք կարող են Վարդան Բիչախչյանի նման մրցակցի խաղը վերլուծելով՝ լավագույն հակախաղը գտնել: Քանի որ հայերը շատ չեն սիրում միմյանց գովել, Բիչախչյանի մասին հիացական խոսքեր են ասել և նրա տակտիկական գրագիտության մասին փաստել են մեր երկրում աշխատած արտասահմանցիները՝ Անդրեյ Տալալաևը, Կոնստանտին Զայցևը և ուրիշներ:

43-ամյա մասնագետը գիտի՝ ինչպես մոտիվացնի թիմին և դա անի բացառապես դրական ելքով: Նա միշտ հիանալի է կառավարում կոլեկտիվը, անկախ նրանից, թե ինչ ազգի ու աստղային կարգի ֆուտբոլիստներ են նրա տրամադրության տակ: Կառավարելի թիմ ստեղծելու ունակության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ դժվարությամբ կարող ենք հիշել նրա մասնակցությամբ սկանդալային դեպքեր իր ֆուտբոլիստների հետ, միգուցե, դրանք ընդհանրապես չկան: Գյումրեցին կարողանում է իր թիմին համոզել, որ հենց իր ընտրած խաղաոճն է միակ ճիշտը:

11.09.2020 Ararat 1 2 NOAH 25 960x640 - Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում

Ընթացիկ մրցաշրջանից առաջ «Շիրակում» մոտ 10 տարի աշխատելուց հետո գյումրեցին փոխեց թիմը և տեղափոխվեց «Արարատ»: Բնականաբար, նրա գործը հեշտացրեց «Շիրակի» գրեթե ամբողջ մեկնարկային կազմն իր հետ Երևան բերելու գործոնը: Այդ կազմին գումարվեցին «Արարատում» մնացած մի քանի որակյալ խաղացողներ, ինչպես նաև այլ նորեկներ: Դա թույլ տվեց անմիջապես դրական արդյունք ստանալ:

Բիչախչյանն իսպանական՝ 4-2-3-1 դասավորության մեծ սիրահար է, բայց այդ սխեմայի ներսում շատ փորձարկումներ է կատարում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղերից 24-ում նա փաստացի այդ տակտիկան է կիրառել, սակայն մրցաշրջանի սկզբում գերհարձակվողական տարբերակ էր ընտրում ՝ ենթահարձակվողի դիրքում դուրս բերելով Ուրոշ Նենադովիչին, իսկ նրա առջևում՝ Մորի Կոնեին: Վինգերները մշտապես փոխվում են տեղերով և հոգնեցնում պաշտպաններին: Մեկնարկային 10 խաղում նրա թիմը 20 գոլ խփեց, ինչը Հայաստանում լուրջ արդյունավետություն է: Համեմատության համար նշենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» 20 խաղում 20 գոլ է խփել, բայց կորցրած միավորներով առաջատարն է ու չեմպիոնության ֆավորիտը:

Մեր ընտրանին

Հետագայում Բիչախչյանն անցավ ավելի զգույշ սխեմայի, Կոնեն սկսեց ավելի շատ հայտնվել պահեստայինների նստարանին: Նրա թիմն ավելի կենտրոնացավ ոչ թե միայն իր ջանքերով գոլային պահեր ստեղծելու, այլ այն մրցակցին պարտադրած սխալից ի հայտ գալու վրա: Դա Բիչախչյանի ֆիրմային հնարքն է: Ինչպես Ժոզե Մոուրինյոն իր լեգենդար մանիֆեստում էր ասում՝ «մրցակցի ամենախոցելի պահն այն մի քանի վայրկյան է, երբ նա կորցնում է գնդակը, որովհետև այդ պահին քաոս է սկսվում»: Այդ սկզբունքը Բիչախչյանը հիանալի է օգտագործում: Այդ գործում հսկայական դեր են կատարում արագավազ և լավ խաբքերի տիրապետող վինգերները (Աղվան Պապիկյան, Էդգար Մալաքյան, Զավեն Բադոյան), հարձակվող Մորի Կոնեն, որը հեպարդի արագություն ունի, հիանալի է ազատ տարածություն գտնող Նենադովիչը, ինչպես նաև Խուրցիձեն, որը խորքից ճիշտ պահին է մտնում մրցակցի տուգանային հրապարակ:

Բիչախչյանն իր կարիերայում ամենաշատը հանդիպել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին (27 անգամ) և մեկ հաղթանակ ավելի է տարել (10): Նրանց միջև նախկինում տիտղոսի համար միակ խաղը կայացել է 2017 թվականի Հայաստանի Սուպերգավաթում, որում «Շիրակը» 2:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»: Գավաթային եզրափակիչներում Բիչախչյանի թիմերը 4 անգամ են խաղացել, որոնցում նրա թիմերը հաղթել են 3-ում: Դա շատ համոզիչ ցուցանիշ է, հատկապես, որ նրա թիմերն այդ խաղերում գոլ բաց չեն թողել:

Կազմի խորություն

Վարդան Բիչախչյանը հաճախակի կիրառվող ռոտացիայի սիրահար երբեք չի եղել: «Արարատում» նա շարունակում է այդ քաղաքականությունը: Թիմի ընդամենը 14 ֆուտբոլիստ է ընթացիկ մրցաշրջանում 900 և ավելի րոպե անցկացրել խաղադաշտում: Իհարկե, ռոտացիան երբեք չի խանգարի, բայց Եվրոպայի համեմատ Հայաստանում թիմերն առանց այդ էլ քիչ խաղեր են անցկացնում, և չպետք է ռոտացիայի բացակայությունը հոգնածության պատճառ նշել: Իսկ եթե հաշվի առնենք, որ խաղերի մեծամասնությունը կայանում են Երևանում, անհարմար կլիներ խոսել հոգնածության մասին: «Արարտում», դարպասապահներին չհաշված, ամենաշատ խաղաժամանակը ստացել է կիսապաշտպան Կարեն Մուրադյանը՝ 1986 րոպե: Դա բարձր ցուցանիշ է Հայաստանի համար, սակայն, օրինակ, «Բարսելոնայի» 18-ամյա պատանի կիսապաշտպան Պեդրին ընթացիկ մրցաշրջանում արդեն 3481 րոպե է անցկացրել և 51 խաղի մասնակցել:

Այս ցուցանիշներն ապացուցում են Հայաստանում ռոտացիայի կարևորության չափազանցությունը: Բիչախչյանը հասկացել է դա և նախընտրում է իր թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստների համագործակցությունը զարգացնել:

20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 11 960x683 - Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում

Կազմի խորությունը Հայաստանում կարևոր նշանակություն կարող է ունենալ շատ վնասվածքների դեպքում, բայց «Արարատում» դրանք քիչ են (աչքով չտանք), ուստի կտրուկ լուծումների անհրաժեշտություն չեղավ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Գասպարյանի պնդմանը, որ կազմի խորությունը «Ալաշկերտում» կարող է արտահայտվել ֆուտբոլիստների բազմաֆունկցիոնալության օգտագործմամբ, ապա այդ գործոնում իսկապես Խաշմանյանի թիմը գերազանցում է «Արարատին», բայց արդյո՞ք դա կոնկրետ եզրափակիչում առավելություն կտա «Ալաշկերտին»… քիչ հավանական է: Այո, քիչ հավանական է, որովհետև ես արդեն նշեցի, որ Բիչախչյանը մրցակցի խաղը վերլուծելու լավագույն մասնագետներից է Հայաստանում, իսկ նրան զարմացնելու համար Խաշմանյանը պետք է շատ անսպասելի քայլի գնա: Արդյո՞ք նա նման ռիսկի կդիմի եզրափակիչից առաջ:

Մարզավիճակ

Այս երեք կետից սա միակն է, որը մտահոգվելու տեղիք է տալիս «Արարատի» համար: Մրցաշրջանի ամենակարևոր հատվածում «Արարատը» սկսել է սպասվածից շատ միավորներ կորցնել: Եթե աշնանը թիմը միջինը մեկ խաղում վաստակում էր մոտ 2 և ավելի միավոր, ապա գարնանը դա կազմում է մոտ 1,5: Յուրաքանչյուր խաղում կորցրած այդ կես միավորը կարող է ճակատագրական լինել: Բարեբախտաբար, եզրափակիչը միավորներով չեն հաղթում: Այդուհանդերձ, վերջին հանդիպումներում մարզական բախտը երես է թեքել «Արարատից»: «Ալաշկերտի» դեմ VBET Պրեմիեր լիգայի վերջին խաղում Մորի Կոնեն որոշիչ պահին վրիպեց (հատուկ չէ նրան), «Վանի» դեմ մրցավեճում հաղթական գոլը խփելու պահին երևանցիների թիմակիցը փակեց դեպի դարպասն ընթացող գնդակը:

Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կոնեն վատ մարզավիճակի պատճառով վերջին խաղերում զրկվել է մեկնարկային կազմում իր տեղից: Փոխարենը ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել Նենադովիչը: Սերբը վերջին 5 խաղում 4 գոլ է խփել: Նենադովիչը թիմի դրական արդյունքի խորհրդանիշն է դառնում: Նրա հետ «Արարատը» միջինը մեկ խաղում 2 միավոր է վաստակում: Մշտական խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներից նա միակն է, որ նման ցուցանիշ ունի:

Բիչախչյանի մարզչական խորաթափանցությունը, հաղթանակների փորձը, Նենադովիչի, Պրլևիչի և մի քանի այլ ֆուտբոլիստների լավ մարզավիճակը, ինչպես նաև «Արարատի» թիմային խաղը պետք է որոշիչ լինեն գավաթի եզրափակիչում հաղթանակի հասնելու համար: Վերջիվերջո, լեգենդար ակումբը 10 տարուց ավելի տիտղոս չի նվաճել և ժամանակն է եկել, որ գավաթը գնա «Արարատի» թանգարան: Այնտեղ արդեն փոշին մաքրել են և տեղ առանձնացրել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

«Արարատ» – «Նոա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է «Ալաշկերտ»

«Արարատը» 2 միավոր է ավելացրել Հայաստանի ակումբային վարկանիշին

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

«Արարատը» լքում է Կոնֆերենցիաների լիգան, բայց՝ գլուխը բարձր. VNews-ի ֆոտոշարքը պատասխան խաղից

«Արարատը» գոլառատ ոչ-ոքի խաղաց ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից (տեսանյութ)

Կոնեի դուբլի շնորհիվ «Արարատն» առաջին կեսից հետո հաղթում է «Շլյոնսկին» (տեսանյութ)