Ժիրու․ «Ուզում էի «Ինտեր» տեղափոխվել, բայց «Չելսին» թույլ չտվեց» - VNews
Բաժիններ

Ժիրու․ «Ուզում էի «Ինտեր» տեղափոխվել, բայց «Չելսին» թույլ չտվեց»

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել է տեղափոխվել Միլանի «Ինտեր», սակայն լոնդոնյան ակումբը չի թույլատրել։

«Ես ինձ այլ տեղում էի տեսնում, քանի որ 6 բարդագույն ամիսներ էի անցկացրել «Չելսիում»։ Փորձում էի ամեն ինչ անել, որ հեռանամ։ «Ինտերն» ինձ համար առաջնահերթություն էր, թեպետ կապ է եղել նաև «Լացիոյի» ու «Տոտենհեմի» հետ։ «Չելսին», սակայն, թույլ չտվեց։

Սա իմ ընտրությունը չէր։ Արդյունքում մարզիչն ինձ խոստացավ ավելի շատ խաղաժամանակ ու պահեց իր խոստումը։ Շատ եմ ցանկանում մասնակցել ԵՎՐՈ 2020-ին։ Շատ ուրախ կլինեմ, եթե հրավիրվեմ Ֆրանսիայի հավաքական։ Հուսով եմ՝ «Չելսիում» իմ ցուցադրած խաղը կբավարարի մարզչին»,- Lequipe-ը փոխանցում է Ժիրուի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական. Անգլիայի Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ից

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

Բեյլի ապագան «Ռեալում» շարունակում է անհասկանալի մնալ

«Ուիգանի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռունիի ու Ջերարդի արբած արկածների մասին

«Ինտերը» հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Լաուտարոյի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել

Պրեմիեր լիգան հաստատում է՝ կորոնավիրուսի ևս 4 թեստ դրական պատասխան է տվել

Մոուրինյո․ «Տրանսֆերները վերջինն են, որի մասին մտածում է «Տոտենհեմը»

Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ

ՊՍԺ-ն մոտեցել է հարձակվողի ձեռքբրեմանը