Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը - VNews
Բաժիններ

Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

methode times prod web bin 82fb5b06 88fa 11eb 8b38 e2425c3b9f1b - Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ չի սկսվել, բայց մենք արդեն ունենք առաջին բումը. Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»։ Ընդամենը շաբաթներ առաջ պորտուգալացի մասնագետին մեծագույն աղմուկով հեռացրին հերթական թիմից։ Թվում էր, «Յուրահատուկը» նորից ստիպված է լինելու տևական ժամանակ սպասել հերթական թոփ առաջարկը ստանալու համար։ Բայց շատ կարճ ժամկետում պորտուգալացի մասնագետը գտավ նոր ապաստան։ Հիմա՝ հռետորական հարց. «Ինչի՞ համար»։ 

Մոուրը հասկանում է, որ վերջին քիչ թե շատ հաջող մրցաշրջանը նա անցկացրել է «Չելսիում»։ Եվրոպա լիգան կամ Անգլիայի լիգայի գավաթը «մանկերի» մակարդակի թիմի մրցաշարեր չեն։ Այնպես չէ, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յունայթեդը» Մոուրինյոյի համար թույլ ֆուտբոլիստներ է ձեռք բերել։ Միայն մանչեսթերյան առաջին ամռանը «կարմիր սատանաները» հրավիրել են Զլատանին, Բայիին, Մխիթարյանին ու Պոգբային։ Այնուհետև եկավ Լուկակուն, բայց թիմը չեմպիոն չդարձավ, Չեմպիոնների լիգայում էլ չփայլեց։ 

5 960x540 - Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Բայց «Տոտում» նրա աշխատանքը  չերևաց։ Մրցաշրջանի սկզբում «խցանները» դեռ կենդանության նշույլներ ցույց էին տալիս, բայց հետո վերածվեցին «դիակների», որոնք չկարողացան խաղային կամք ցուցաբերել։ «Չելսիում» ձախողվելուց հետո Մոուրը նոր աշխատանք գտավ միայն 6 ամիս անց։ Մանչեսթերյան անհաջողությունից հետո նոր առաջարկին պորտուգալացի մասնագետը սպասեց մեկ տարի։ Քանի որ Մոուրինյոն հերթական անհաջողությունը գրանցեց, նոր գրանդ ակումբից նոր առաջարկ ստանալու հույսը փոքր էր։ Նա էլ ստիպված ընդունեց քիչ թե շատ առաջին լուրջ առաջարկը։

Մոուրինյոն  հիշում է՝ ինչպես է եթերում նույնիսկ արտասվել երկար առանց աշխատանքի մնալուց հետո։ Նա ամեն գնով ցանկանում էր աշխատել թոփ լիգայում։ Հիմա, «Տոտենհեմից» հեռացվելուց հետո, Մոուրինյոն իրավունք չուներ դադար վերցնելու, հանգստանալու ու վերաթողարկելու սեփական հմտությունները։

jose mourinho tottenham 2020 21 aou9hg8irjnq14ga0dlibx6ky 960x640 - Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Տարիների ընթացքում հետընթաց են ապրել ոչ միայն Մոուրինյոյի ֆուտբոլային գիտելիքները, այլև նախասիրություններն ու սկզբունքները։ 10 տարի առաջ «Ռոման», անկասկած, ավելի ուժեղ էր, քան այսօր։ Սակայն նույն 10 տարի առաջ Մոուրինյոյի «գայլերի» ղեկին կանգնելը կհամարեր «լուզերություն», «Ռոման» կանվաներ միջակ ու իր կարգին ոչ համապատասխան։ Բայց հիմա այլ տարբերակ չկա։ Մանավանդ, որ Ժոզեն կարող է որպես այսօրվա իր քայլի պատճառաբանություն 2 փաստարկ նշել։ 

  • «Ռոման» իր ոչ մրցունակ կազմով կարողացավ հասնել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ
  • Մի քանի տարի առաջ էլ «Ռոման» ոչնչացրեց «Բարսելոնային» ու մտավ Չեմպիոնների լիգայի լավագույն քառյակ ու հրաշքով դուրս չեկավ եզրափակիչ

Կարելի է ասել՝ երկու ակումբները գտել են իրար։ «Ռոման» նախ ունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ (ըստ հաշվետվության, «Ռոման» այդ ցուցանիշով Իտալիայում 3-րդ թիմն է)։ Կարգավիճակի տեսանկյունից էլ «Ռոման», մեղմ ասած, չի զիջում 0 մեդիա ունեցող «Տոտենհեմին»։ 

Մեր ընտրանին

Մեդիան պայթում էր Մաուրիցիո Սարիի նշանակման մասին լուրերից։ Իտալական բոլոր պարբերականները պրագմատիկ իտալացու նշանակումն արդեն ներկայացնում էին որպես կայացած փաստ, սակայն եկավ Մոուրը։ Ու այստեղ առաջանում է գլխավոր հարցը. Մի՞թե Ֆրիդկինները չգիտեն՝ ով է Մոուրինյոն։ Պորտուգալացին բոլոր թիմերում էլ ունեցել է ակնհայտ ու տգեղ տարաձայնություններ՝ թիմերի աստղերի հետ։ «Ինտերում», նրա ձեռքից տուժում էր երիտասարդ Կուարեժման, «Ռեալում»՝ կործանվեց Իկերը, «Մանչում»՝ Հենոն, Սմոլինգն ու Շոուն, «Տոտում»՝ Դելե Ալին։ Հիմա նորից Հենոյի խաղալ-չխաղալու թեման ակտուալ է։ 

mkhitaryan mourinho man utd 960x540 - Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Ի՞նչ կարող է անել Հենոն։ Մխիթարյանը կարող է մնալ Հռոմում ու փորձել լեզու գտնել Ժոզեի հետ, բայց եթե չստացվե՞ց։ Ի՞նչ է անելու Հենոն։ Կարող է իրերը հավաքել ու գնալ։ Բայց ու՞ր։ Հենոն իր անձնական զրույցներում հայտնել է, որ Հռոմն իրեն ամեն ինչով դուր է գալիս  և նա չի պատրաստվում փոխել իր քաղաքը։ Նա դեռ կարող է Եվրոպայում աղմուկ հանել։ Բայց ո՞ր թիմ գնալ։

Հետաքրքիր է, բայց վաղուց Ժոզե Մոուրինյոյի այցեքարտը ոչ թե ֆուտբոլային նոր կամ գոնե հին ունակությունն է, այլ տարաձայնությունը, անհանդուրժողականությունը, վատ հարաբերությունները ակումբի երկրպագուների կամ ղեկավարության հետ։ «Ռոման» այդ տեսանկյունից իդեալական տարբերակ է։ Ֆրիդկինները թեպետ լավ բիզնեսմեններ են, սակայն ֆուտբոլի հանդեպ իրենց հետաքրքրությունը, գուցե, սահմանափակվում է «հիմա ֆուտբոլում քանի՞ հատ Ռոնալդո կա» մտքով։ Քիչ թե շատ հավանական տարբերակն այն է, որ նրանք Մոուրին բերել են շոուի համար։ Ժամանակին «Ռոմային» մեդիայում քննարկում էին Տոտիի շնորհիվ։ Հիմա «կայսրը» էլ չկա, ուրիշ հետաքրքիր դեմք էլ թիմը չունի։ Գլխավոր մարզչին էլ մեդիա դեմք է դարձնում նրա գլխարկը։ 

jpg 960x720 - Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Ժոզե Մոուրինյոն, անկասկած, կարող է մեկ-երկու կատակով կամ համարձակ հայտարարությամբ Իտալիայի մեդիա դաշտը ցնցել ու բոլոր սլաքներն ուղղել դեպի «Ռոման»։ Մոուրինյոն սիրու՞մ է խաղալ պաշտպանությունից։ Խնդրեմ. «Ռոման» տիպիկ հակագրոհային թիմ է. Դիրքային գրեթե ոչինչ չի ստեղծում, բացառությամբ՝ Հենոյի փայլատակումների։ Մոուրը կարող է դնել իդեալական հակագրոհային մեքենա։ Բայց ու՞մ հետ։ Կառսդո՞րպ, Պերե՞ս, Վիլյա՞ր, Իբանյե՞ս, թե՞ ծերակույտ Ջեկո-Պեդրոներով։ Մոուրին թոփ տրանսֆերներ են պետք գաղափարն իրագործելու համար, բայց թոփ ֆուտբոլիստներից ո՞վ կգա մի թիմ, որը քրքաշ է մտնում Եվրոպա լիգա։ 

Տպավորություն է, որ Մոուրը նոր աշխատանքի հրավերն ընդունել է զուտ այն պատճառով, որ մի քանի օր առաջ հայտնել էր, որ մեծ սիրով կաշխատեր «Ինտերի» մրցակից համարվող ցանկացած թիմում։ «Ռոմայում» էլ հավատացին, որ հարմար թոփ թեկնածու են գտել թիմը վերակենդանացնելու համար։ Բայց ինչպես դասականն է ասում՝ «դեռ տաք են, չեն հասկանում». եթե հանկարծ 2022 թվականի հունվարին «Ռոման» 10-11 տեղերում  մի կերպ  հայտնվի «Կալյարիների» ու «Տորինոների» հետ Ֆրիդկինները չեն կարողանա հանգիստ խղճով ազատվել Մոուրից, քանի որ, հավանաբար, չեն տեսել պայմանագրով նախատեսված հրաժարագինը։ Այլապես չէին հրավիրի մասնագետի, որն ավելի շատ հետաքրքրված է ոչ թե աշխատելու, այլ աշխատանքից ազատվելու մեջ։ Ինչի՞ համար մարդն աշխատի, եթե չաշխատելու համար ավելի մեծ գումար կդնի գրպանը։ Սա է տիպիկ Մոուրինյոն։ Որքան էլ պարադոքսալ հնչի՝ սա է նաև տիպիկ «Ռոման»՝ իր գույների նման վառ, բայց երբեմն այնքա՜ն անտրամաբանական…։ 

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի նոր դարպասապահ գնելու մասին

Կազմի ուժեղացում. «Բարսելոնան» անսպասելի առաջարկ է ստացել

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Ժիրայր Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Բորուսիան» չի ուզում ձգձգել Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

«Ինտերը» սահմանել է Լաուտարոյի տրանսֆերային արժեքը

Սոնը գոլ խփելուց հետո դիմեց Էրիկսենին․ «Ուժե՛ղ մնա, սիրում եմ քեզ» (տեսանյութ)

«Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ