Զիդան․ «Մարսելոյի վերաբերյալ քննադատությունն ինձ ցավ է պատճառում» - VNews
Բաժիններ

Զիդան․ «Մարսելոյի վերաբերյալ քննադատությունն ինձ ցավ է պատճառում»

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 23 տուր

09 Փետրվար 2020 - 19:00

1

Օսասունա

4

Ռեալ Մադրիդ

1 - 0 Unai Garcia Lugea - 14`

1 - 1 Իսկո - 33`

1 - 2 Սերխիո Ռամոս - 38`

1 - 3 Լուկաս Վասկես - 84`

1 - 4 Լուկա Յովիչ - 92`

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն «Օսասունայի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին անդրադարձել է Արքայական գավաթի քառորդ եզրափակիչում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո Մարսելոյի հասցեին երկրպագուների քննադատական խոսքին։

«Ինձ դա ցավ է պատճառում, քանի որ նա այն ֆուտբոլիստներից է, որոնք ամեն ինչ թողնում են խաղադաշտում։ Դա չի փոխվելու, սակայն կարող եմ ասել, որ այդ քննադատությունները խանգարում են թե՛ ինձ, թե՛ ֆուտբոլիստներին։ Կարևորագույնը խաղադաշտում ամեն ինչ անելն է, երկրպագուների համար ամեն ինչ անելն է, քանի որ հենց նրանց համար ենք խաղում։ Մենք, այո՛, պարտվեցինք, ու մենք գոհ չենք այդ արդյունքից, սակայն մենք ամեն ինչ տվեցինք խաղադաշտում։ Մենք 21 խաղ անպարտելի ենք եղել ու հիմա էլ պետք է 100 տոկոս նվիրվածություն ցուցաբերենք, որպեսզի վերադարձնենք այդ շարքը, քանի որ այլ տեղում փնտրելով՝ չենք գտնի։

Ինչպես բոլորը, Մարսելոն ամբողջական նվիրվածություն դրսևորեց այդ երեկո։ Դուք հարցեր եք տալիս, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիրն առաջանում է, երբ մենք պարտվում ենք։ Ինձ համար կարևորն այն է, որ ֆուտբոլիստները նվիրված խաղան, իսկ Մարսելոն արեց այդպես։ Երկրպագուներն էլ լավ հասկանում են դա։ Յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ, սակայն մենք լավ գիտենք, թե որ ֆուտբոլիստն ինչպես է վերաբերվում խաղերին ու թիմին։ Սա, մասնավորապես, վերաբերում է Մարսելոյին և այլ փորձառու խաղացողներին։

Ես տեսնում եմ, որ Մարսելոն լավ մարզավիճակում է։ Նա կարևոր ֆուտբոլիստ է։ Նա միշտ է ցույց տվել, որ պայքար է մղում մինչև վերջին վայրկյանը։ Ես հնարավորություն կընձեռեմ Մարսելոյին, ինչպես իմ թիմի մյուս բոլոր ֆուտբոլիստներին։ Իսկոյի ու Մոդրիչի մասին լավ ասացիք, սակայն պետք է հասկանալ, որ իսկապես դժվար է մրցաշրջանում անցկացնել 60 խաղ, միշտ ելույթ ունենալ նույն խաղամակարդակով, միշտ լինել լավագույնը խոտածածկին։ Մենք պետք է ընդունենք սա ու առաջ շարժվենք, քանի որ մեր ճանապարհը երկար է, ու բոլորի կարիքն զգում ենք»,- «Ռեալի» պաշտոնական կայքը փոխանցում է Զիդանի խոսքը։

Զիդանը վթարի է ենթարկվել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Հուեսկայի» դեմ հանդիպման համար

«Ինտերը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Ռեալի» դեմ խաղից առաջ

Զիդանը մեկնաբանել է Բենզեմայի ու Վինիսիուսի միջադեպը

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

«Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի համար

«Ռեալը» մնացել է առանց աջեզրային պաշտպանի

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Իսկոն Կլասիկոյի ժամանակ դժգոհել է Զիդանի որոշումներից