-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Ալկոյանոյից» կրած սենսացիոն պարտությունը (1:2 լ․ժ․)։
«Փորձում էինք հաղթել։ Տղաները նվիրված էին խաղում։ Լավ պահեր ունեինք, սակայն եթե դրանք չեք իրացնում, ամեն ինչ կարող է պատահել։ Հենց այդպես էլ եղավ։ Մենք դուրս մնացինք Իսպանիայի գավաթից, բայց ֆուտբոլիստները ջանքեր չէին խնայում։ Եթե երկրորդ գոլը խփեինք, ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Նրանց դարպասապահը 2-3 հիանալի սեյվ կատարեց։
Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։ Նման ցածր դիվիզիոնների թիմերին պետք է հաղթենք։ Բայց տեղի ունեցածը խայտառակություն չէ, նման բաներ պատահում են։ Կշարունակենք աշխատել, չպետք է խելագարվենք դրա պատճառով։
Եթե չհաշվենք վերջին խաղերը, ընթացիկ մրցաշրջանում լավ արդյունքների ենք հասել։ Ես հանգիստ եմ։ Ֆուտբոլիստները հաղթանակի կամք ունեն, սակայն երբեմն ցանկալի արդյունքի հասնել չի ստացվում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո