-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն «Ալավեսի» դեմ խաղից(1-2) հետո խոսել է հանդիպման մասին:
«Ես բացատրություն չեմ կարող տալ: Այս պահին մեզ համար լավ ժամանակները փոխվել են վատով: Երբ մրցակիցը գոլ է խփում 3-րդ րոպեին, գործերը բարդանում են: Մեր իրականությունը սա է:
Մենք պետք է շարունակենք աշխատել՝ օգնելով ֆուտբոլիստներին վերականգնվել: Մենք կայունության պակաս ունենք:
Այս խաղի մեկնարկը մեզ համար վատագույնն էր մրցաշրջանում: Մենք չէինք կարողանում փոխել խաղի դինամիկան, իսկ դա ինձ անհանգստացնում է: Մենք ունենք կայունության խնդիր, վնասվածքներ: Սա արդարացում չէ. սա իրականություն է»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո