-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի հատուկ նախատեսված սրահում շարունակվում է Զինեդին Զիդանի շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։
Զիդան․ «Չէի պատկերացնում, որ այսքան շուտ կվերադառնամ»
«Երբ հեռանալու որոշում կայացրի, այդ պահին կարծում էի, որ դա լավագույն որոշումն է բոլորի համար։ Հասկանում եմ, որ շատերը չէին սպասում իմ այդ քայլին։
Բայց Պերեսի զանգից հետո ես միանգամից վերադարձա։
Մարզչական շտաբում ինձ օգնելու են նույն մարդիկ, ես աշխատելու եմ նույն թիմով։
Նախորդ տարի մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, բայց վատ հանդես եկանք Լա Լիգայում և գավաթում։ Եվ հիմա ամեն ինչ շտկելու ժամանակն է։
Այս պահին ամենակարևորը մեր առաջիկա հանդիպումն է՝ շաբաթ երեկոյան։
Այս կազմի ֆուտբոլիստները շատ բաներ են հաղթել, և ես մտադիր չեմ խառնվել այն ամենին, ինչ տեղի է ունեցել իմ բացակայության ընթացքում։
Չեմ մտածում նոր ձեռքբերումների մասին։ Հիմա պետք է մտածել միայն մեզ սպասվող 11 հանդիպումների մասին»,- ասել է ֆրանսիացին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո