Զիդան. «Մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են» - VNews
Բաժիններ

Զիդան. «Մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» անհաջողությունների շարքի մասին:

«Ես նույն քաղցն եմ զգում, բայց մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են: Մենք ունենք վնասվածքներ, անհրաժեշտ մինչմրցաշրջանը չի եղել, բայց մոտիվացիան երբեք չենք կորցրել:

Այս ակումբի հետ երբեք այնպես չի լինում, որ մոտիվացիա կորի: Ֆուտբոլիստները գնահատում են այն, որ այստեղ են: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում «Ռեալի» կազմում խաղալը: Ցանկություն մենք միշտ ունենք: Երբ մենք վատ ենք խաղում, կարծում եմ՝ դա մոտիվացիայով պայմանավորված չէ:

Հիմա մենք ունենք կայունության պակաս: «Ռեալում» լինում են ժամանակներ, երբ քեզ մարտահրավերներ են նետվում: Եվ այո՛, մենք միշտ հաղթահարում ենք դրանք:

Առաջիկա խաղը Չեմպիոնների լիգայում մեզ համար կարևորագույնն է, քանի որ հաղթանակը երաշխավորում է հաջորդ փուլի ուղեգիր»,- Marca-ն մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բենզեման ցանկանում է կարիերան այդ ակումբում շարունակել». գործակալ

«Ռեալի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Աղբյուր. ՊՍԺ-ն պատրաստ է Ռամոսին 3 տարվա համար 45 միլիոն եվրո վճարել

Աղբյուր. Երկպառակություն՝ «Ռեալի» հանդերձարանում

Սուարեսը պատմական արդյունավետությամբ է խաղում «Ատլետիկոյում»

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

Բենզեմա. «Մեզ պետք է Ազարի լավագույն տարբերակը»

«Ռեալի» տնօրենը՝ Զիդանի պաշտոնանկության վերաբերյալ շշուկների մասին

Սերխիո Ռամոսը տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպանն է

«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով, Բենզեման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո հաղթում է խոշոր հաշվով, Ազարի առաջին գոլը նոր տարում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը

Յովիչն այս անգամ գոլ խփեց փոխարինման մտնելուց 9 րոպե անց (տեսանյութ)

Հաքիմին կարող է վերադառնալ «Ռեալ». «Ինտերը» չի վճարել տրանսֆերը

AS․ «Ռեալը» միայն մեկ մարզչի թեկնածություն կդիտարկի Զիդանին պաշտոնանկ անելու դեպքում

FIFA 21-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականը