fbpx

Զիդան. «Ռեալը» 33 չեմպիոնական տիտղոս ունի, իսկ քանի՞ հատ ունի «Բարսելոնան»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է «Բարսելոնայի» գերիշխանությանը Իսպանիայի առաջնությունում:

Կատալոնացիներն արդեն այսօր կարող են ապահովել իրենց 26-րդ տիտղոսը Լա Լիգայում, եթե «Ատլետիկոն» պարտություն կրի «Վալենսիայից»:

«Շատ պատճառներ կան, մեկը չէ: Կարող եմ միայն ասել, որ մենք կփորձենք հաջորդ մրցաշրջանը սկսել որքան հնարավոր է լավ, հակառակ դեպքում մեզ շատ բարդ կլինի հետագայում: Լա լիգան լինելու է մեր նպատակը հաջորդ մրցաշրջանում:

Մենք 33 չեմպիոնական տիտղոս ունենք, քանի՞ հատ ունի «Բարսելոնան»: Վերջին ժամանակներս նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Այս առիթով պետք է շնորհավորենք նրանց:

Եթե դուք խոսում եք թվերի մասին, ապա «Ռեալը» ավելի շատ չեմպիոնական գավաթներ ունի: Բանն այն չէ, որ ես ինչ-որ կերպ պիտի պաշտպանվեմ, այլ խնդիրն այն է, որ դուք ասում եք, որ վերջին ժամանակներս նրանք ավելի լավ են խաղում Լա լիգայում:

Մենք պետք է փոխենք այդ դինամիկան: Ես միշտ էլ ասել եմ, որ ինձ համար ամենակարևորը ամենօրյա աշխատանքն է»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

El Chiringuito. Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

Ռոբենը պատմել է, թե իրականում ինչն է դարձել «Ռեալից» հեռանալու պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

Մոդրիչը նույնպես մնում է «Ռեալում»

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Ռոնալդոն ցանկանում է Վինիսիուսին տանել իր թիմ

Զիդանը որոշում կայացրեց նաև Մոդրիչի ապագայի վերաբերյալ

Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա