Զիդան. «Ես դպրոցում լավ չէի սովորում, միայն ուզում էի ֆուտբոլ խաղալ» - VNews
Բաժիններ

Զիդան. «Ես դպրոցում լավ չէի սովորում, միայն ուզում էի ֆուտբոլ խաղալ»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիշել է իր կարիերայի սկիզբն ու պատմել, թե ինչպես որոշեց ֆուտբոլիստ դառնալ:

«Իմ միակ ցանկությունը ֆուտբոլ խաղալն էր: Դպրոցում ես դժվարություններ ունեի: Ծնողներս երբեք ինձ վրա չեն բարկացել, սակայն ես գիտեի, որ առաջադիմությունս լավագույնը չէր:

Մի անգամ նրանք ինձ ասացին. «Մենք գիտենք, թե դու ինչի ես ընդունակ, այնպես որ արա այն, ինչ ցանկանում ես»: Ստանալով ծնողներիս թույլտվությունը, ես թողեցի ամեն ինչ, որպեսզի դառնամ այն, ինչ ամենից շատն էի ուզում: Երբ գնացի Կան, տեսա ֆուտբոլիստների մարզումն ու հասկացա, որ ցանկանում եմ ամբողջ կյանքս նվիրել ֆուտբոլին: Այդ պահից սկսած ես պայքարեցի լավագույնը դառնալու համար:

Ես լավ էի հանգստանում, չէի հաճախում գիշերային ակումբներ, ջուր շատ էի խմում ու տքնաջան մարզվում էի: Ես ամեն ինչ անում էի լավագույն խաղացողը դառնալու համար, ամեն գնով ես ուզում էի հասնել դրան: Հենց այդպես էլ ես ծնողներիս երջանիկ դարձրի ու այնպես արեցի, որ նրանք հպարտանան ինձանով», – ասել է Զիդանը Otro-ին տված հարցազրույցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Զիդանը բացատրել է Ազարի բացակայությունը «Ռեալի» հայտացուցակից

Զիդանը՝ Խամեսի խոսքերի մասին․ «Ես բարկացած չեմ․ նա ճիշտ է ասում»

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

Վինիսիուսը ճնշում է գործադրում ինչպես Ազարի, այնպես էլ Զիդանի վրա

Զիդանը զգուշացնո՞ւմ է. «Չեմ պատրաստվում երկար մնալ «Ռեալում»

Բեյլն ու Խամեսն ապացուցեցին, որ Զիդանը ճիշտ էր

Զինեդին Զիդան. «Ռամոսը պետք է կարիերան ավարտի «Ռեալում»

Զիդանը թարմության կողմնակից է․ 178 տարբեր մեկնարկային կազմ 202 խաղում

«Դու լավագույնն ես». Ռոնալդոն շնորհավորել է Զիդանին

Զիդան. «Թվում է՝ «Ռեալը» ոչինչ չի արել խաղադաշտում, բոլորը խոսում են մրցավարների մասին»

Զիդան. «Պիկեի խոսքերն ինձ չեն հուզում»

Ամեն ինչ կորած է. Զիդանն այլևս խաչ է քաշել «Ռեալի» խաղացողի վրա

Զիդանը «Ռեալի» պատմության 3-րդ մարզիչն է, որ թիմի ղեկին 200 հանդիպում է անցկացրել

Զիդան․ «Լա Լիգան ամենաբարդ մրցաշարն է»