-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է մնացել Լա Լիգայի 18-րդ տուրում «Օսասունայի» դեմ հանդիպումն անցկացնելու որոշումից:
Իսպանիայի գործող չեմպիոնն արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է արձանագրել:
«Խաղադաշտում արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, բայց սա նույնիսկ նման չէր ֆուտբոլային հանդիպման: Պայմանները շատ ծանր էին: Ամենը, ինչ կատարվեց այս 2 օրվա ընթացքում, շատ դժվար էր: Մենք նույնիսկ չգիտենք՝ ե՞րբ կկարողանանք վերադառնալ Մադրիդ:
Ակնհայտ է, որ «Օսասունայի» դեմ հանդիպումը պետք էր հետաձգել: Պայմանները բավարար չէին ֆուտբոլ խաղալու համար, ինչը վերջիվերջո բոլորի ցանկությունն է: Հիմա արդեն իմաստ չկա խորասուզվել մանրամասների մեջ: Արեցինք այն, ինչ մեզ ասացին, խաղացինք, և այդքանը:
Պետք է մտածենք վերականգնվելու մասին, նույնիսկ եթե չգիտենք՝ կկարողանա՞նք վաղը վերադառնալ Մադրիդ, թե՞ դա կանենք երկուշաբթի: Արդեն չորեքշաբթի ևս մեկ հանդիպում ունենք»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
«Ռեալը» Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 18 մրցավեճից հետո վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Օսասունան» 15 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում:
AS․ Ով կփոխարինի Զիդանին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո