Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զինեդին Զիդանի խոսքով՝ «Ռեալի» նպատակը միայն Չեմպիոնների լիգան չէ

nintchdbpict000364071590 e1509573318824 - Զինեդին Զիդանի խոսքով՝ «Ռեալի» նպատակը միայն Չեմպիոնների լիգան չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքիից հետո գնահատել է թիմի շանսերը Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։

«Մեր նպատակը մնում է նույնը։ Մենք փորձելու ենք զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ «Ատլետիկոյի» հետ խաղում մենք շատ պահեր ունեինք և մեծ աշխատանք կատարեցինք հաղթանակի հասնելու համար, բայց բախտը չժպտաց մեզ։ Սակայն մեր նպատակը մնում է նույնը՝ շրջանցել «Ատլետիկոյին» ու զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։

Բոլորն ասում են, որ մենք արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք, բայց մենք չպետք է այդպես մտածենք։ Այդ հաղթանակը մեզ մեծ դժվարությամբ կտրվի։ Մենք պետք է կենտրոնանանք և անցնենք հաջորդ փուլ»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։

Զիդանը խոսել է նաև թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին և բացատրել է, թե ինչու է փոխարինել նրան։

«Մենք շատ խաղեր ենք անցկացնում, ու ժամանակ առ ժամանակ նա պետք է հանգստանա, այսքանը։ Նա խելացի է, ու լինում են պահեր, երբ պետք է հանգստանաս։ Այժմ նա ունի դրա կարիքը, ու դուք կարող եք տեսնել, որ ամեն անգամ դա նրան մեծ օգուտ է տալիս։

Ռոնալդուն միշտ էլ այսպիսին է եղել, 60 գոլ է խփել մեկ մրցաշրջանում։ Նրա պես երկրորդը չկա, բայց այս թիմում կան շատ այլ գոլ խփող ֆուտբոլիստներ, ու դա շատ լավ է։ Իհարկե, միշտ էլ շատ ավելի լավ է, երբ Ռոնալդուն թիմի կազմում է»։

 

 


Նեյմարի ապագան կախված է Տուխելից, իսկ Մբապեն անձեռնմխելի է

Եվրոպական թոփ գրանդ ակումբների նոր մարզաշապիկները (ֆոտոշարք)

«Ռեալը» կարող է նորեկին վարձավճարով բաց թողնել

Վարանն ասել է, թե ինչպես է վերաբերվում Ռամոսի հետ համեմատությանը

Վարան. «Ես «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր փաստարկները ունեմ»

Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «Ռեալը» կշարունակի հաղթարշավը առանց Ռոնալդուի

Ալվարո Օդրիոսոլայի խաղային համարը «Ռեալում»

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

«Լիվերպուլը» ռեկորդային գումար է առաջարկում բրազիլացի դարպասապահի համար

«Ռեալը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ

RMC. Էդեն Ազարն ամեն ինչ անելու է երազանքն իրականացնելու համար

«Յուվենտուսում» բացահայտում են՝ երբ առաջացավ Ռոնալդուին հրավիրելու միտքը

Մոուրինյոն ստիպված է հրաժարվել իր երազանքի տրանսֆերից

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ինչպե՞ս և ինչո՞ւ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»

«Օրհնված». Այսպես է Ռոնալդուն վերնագրել «Ալիանց Սթեդիումում» ընտանիքի հետ արած լուսանկարը