Զիդանն անդրադարձել է Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը - VNews
Բաժիններ

Զիդանն անդրադարձել է Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ուելսցի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխության փաստը:

«Ես ճնշվածություն չեմ զգում նրանից, որ մարդիկ ինձ մեղադրում են նրա հեռանալու մեջ, քանի որ դա սուտ է, ամեն ինչ շատ ավելի բարդ է: Կարող եմ ասել միայն, որ ես որևէ խնդիր չեմ ունեցել նրա հետ: Ոչ ոք չի պատրաստվում թերագնահատել այն, ինչ Բեյլն արել է «Ռեալի» համար:

Գարեթին լավագույնն եմ մաղթում: Չեմ խոսել նրա հետ: Այն, ինչ նա արել է այստեղ, ֆենոմենալ է: Դա անհերքելի է, քանի որ շատ տիտղոսներ է նվաճել և ցուցադրել իր ուժը: Այսպիսին է կյանքը, և եթե նա մնաց «Ռեալում» նախորդ մրցաշրջանում, ապա դրա համար պատճառներ կային:

Նրա հեռանալը բեռը կգցի՞ ուսերիցս․ ոչ, քանի որ ես երբեք ծանրություն չեմ զգացել Գարեթի իրավիճակի վերաբերյալ: Երբեք խնդիր չեմ ունեցել Բեյլի հետ: Նա տարբեր պատճառներով չխաղաց այնքան, ինչքան պետք էր: Ուստի չեմ կարող ասել, թե հոգուցս քար ընկավ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Զիդանը խոսել է Ազարի ու Էդեգորի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Քեյնը գերազանցել է Ռունիի ու Անրիի ռեկորդը ԱՊԼ-ում

Մոուրինյո. «Բեյլին պահեստայինների նստարանին թողնելը լավ որոշում էր»

«Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ» խաղը ֆանտաստիկ վերջաբան ունեցավ (տեսանյութ)

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

Զիդանն անդրադարձել է «Կադիսից» կրած պարտությանը

Ռամոսը ծնկի վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ

«Ռեալը» տնային խաղում զիջեց նորեկ «Կադիսին» (տեսանյութ)

Տեր Շտեգենը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

Առանց կիսապաշտպաններից մեկի․ «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին, ֆուտբոլիստը հայտնել է իր ցանկության մասին

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

Զիդան. «Ես եմ խնդրել, որ «Ռեալը» գնի նրան»

Ազարը չի մասնակցի «Կլասիկոյին»