Զիդանը քննադատել է հանդիպումների օրացույց կազմողներին - VNews
Բաժիններ

Զիդանը քննադատել է հանդիպումների օրացույց կազմողներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ ֆուտբոլիստները չափազանց շատ հանդիպումների են մասնակցում:

«Դա խնդիր է, որն անհանգստացնում է ինձ: Խաղացողների առողջությունն ամենակարևորն է, ուստի ես մշտապես ուշադրությամբ հետևում եմ դրան, և հենց այսօր եմ ցանկանում խոսել այդ մասին: Գիտեմ՝ կան մարդիկ, որոնք օրացույց են կազմում և շատ այլ բաների վերաբերյալ որոշումներ կայացնում, սակայն խաղացողները վերջիվերջո ուժասպառ են լինում, ու եթե նրանք բավականաչափ չհանգստանան, չեն կարողանա լավ հանդես գալ:

Ռամոսի և Վարանի վնասվածքները հավաքականների մրցավեճերի ժամանա՞կ․ դա վատագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ ակումբային մարզչի հետ: Ես տեսա այդ ամենն ու շատ անհանգստացա»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ռամոսն աջ ազդրի մկանային վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում կայացած Իսպանիա – Գերմանիա խաղում (6-0): Վարանը վնասվածք էր ստացել նույն մրցաշարում տեղի ունեցած Ֆրանսիա – Շվեդիա հանդիպմանը (4-2): Երկուսն էլ չէին կարողացել ավարտել այդ մրցավեճերը:

Տոնի Կրոս. «Մենք տիկնիկներ ենք ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ձեռքին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Այնտրախտը» հեգնել է Զիդանին՝ Յովիչի դուբլից հետո

ՊՍԺ-ն հրաժարվել է Սերխիո Ռամոսին ձեռք բերելու մտքից

Յովիչն «Այնտրախտում» իր երկրորդ նորամուտը նշեց՝ 10 րոպե անց գոլ խփելով (տեսանյութ)

«Ռեալը» որոշել է՝ ով կփոխարինի Յովիչին

«Ռեալի» վատագույն մեկնարկը Զիդանի գլխավորությամբ

Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Ռեալի» պարտությունն Իսպանիայի Սուպերգավաթում

Պեպեն պատմել է՝ ինչ խոստում է տվել Անչելոտին իր հետ առաջին զրույցի ժամանակ

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Ա սերիան ներկայացնող ակումբում

«Ազարն արժանի չէ «Ռեալում» խաղալուն». Միյատովիչ

Կուրտուայի թույլ տեղը․ «Ռեալում» նա շատ գոլ է բաց թողնում 11-մետրանոց հարվածներից

Զիդան. «Ի՞նչ եք ուզում, ավարտե՞նք մրցաշրջանը»

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» լքում է պայքարը (տեսանյութ)

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ատլետիկն» առաջին կեսից հետո վստահ հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

«Ատլետիկը» բացում է հաշիվը «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալի» մեկնարկային կազմը

Յովիչը վարձավճարով վերադարձավ «Այնտրախտ»