Զիդանը խոսել է Բենզեմայի առողջական վիճակի մասին - VNews
Բաժիններ

Զիդանը խոսել է Բենզեմայի առողջական վիճակի մասին

Zidane benzema - Զիդանը խոսել է Բենզեմայի առողջական վիճակի մասին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

24 Փետրվար 2021 - 00:00

0

Ատալանտա

1

Ռեալ Մադրիդ

0 - 1 Ֆերլան Մենդի - 86`

Կարմիր Քարտ Ռեմո Ֆրոյլեր - 17`

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 24-րդ տուրում «Վալյադոլիդի» դեմ կայացած հանդիպումը (1-0) վնասվածքի պատճառով բաց թողած հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Ատալանտայի» դեմ առաջիկա առաջին մրցավեճին մասնակցության հնարավորության մասին:

«Չենք պատրաստվում «Ատալանտայի» դեմ խաղում ռիսկի ենթարկել Բենզեմայի առողջությունը, քանի որ մրցաշրջանը երկար է: Եթե Կարիմի հետ ամեն ինչ կարգին լինի, ապա նա կմասնակցի հանդիպմանը: Չենք պատրաստվում ռիսկի դիմել:

Եթե սա լիներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ամեն ինչ այլ կլիներ, և մենք կկարողանայինք նման ռիսկի գնալ: Հնարավոր է՝ այդպես կվարվեինք նաև այն դեպքում, եթե սա լիներ մրցաշրջանի վերջին խաղը, բայց առջևում դեռ շատ հանդիպումներ կան: Կարիմը վաղը բուժզննում կանցնի, իսկ մենք էլ կհիմնվենք դրա արդյունքների վրա»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Ֆրանսիացի հարձակվողը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 մրցավեճի (բոլորը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 12 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայի գավաթի այս խաղարկությունում անցկացրած 5 խաղում (4-ը՝ հիմնական կազմում) իր ակտիվում է գրանցել 4 գոլ:

41 վնասվածք. «Ռեալը» ներքին հետաքննություն կանցկացնի՝ պատճառը պարզելու համար

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պերեսը նշել է՝ որքանով է հնարավոր Մբապեի ու Հալանդի տրանսֆերը

«Բավարիան» լուրջ հնարավորություն ունի ձեռք բերել «Ռեալի» տրանսֆերտային թիրախին

Բենզեման շրջանցել է «Ռեալում» Ռոնալդուի ռեկորդներից մեկը

Չեֆերինը չի բացառել, որ «Ռեալը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից

Պերես. «Յուվենտուսն» ու «Միլանը» դուրս չեն եկել Սուպերլիգայից, «Բարսելոնան» դեռ մտածում է»

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց, Բենզեման՝ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ֆոնսեկան ասուլիսի ընթացքում խոսել է Մխիթարյանի մասին

«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

4 վերադարձ, 2 նոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի ձևաչափը կարող է փոխվել 2024-ից ավելի շուտ

«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Պերեսը եսասեր է, եսասեր, եսասեր, նա մտածում է միայն «Ռեալի» մասին». «Վիլյառեալի» սեփականատեր