Զիդանը խոսել է Վարանի վնասվածքի մասին - VNews
Բաժիններ

Զիդանը խոսել է Վարանի վնասվածքի մասին

river - Զիդանը խոսել է Վարանի վնասվածքի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 34-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տոնած հաղթանակի փաստը (2-0), ինչպես նաև անդրադարձել պաշտպան Ռաֆայել Վարանի ստացած վնասվածքին:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է հանդիպման առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո: Վարանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Նաչոն:

«Գոհ եմ նրանից՝ ինչպես խաղաց «Ռեալը»: Ինչ վերաբերում է Վարանի վնասվածքին, ապա, հուսով եմ, լուրջ ոչինչ չկա: Ռաֆայելն ասաց, որ դա մանրուք է: Հուսամ՝ ամեն ինչ հենց այդպես է: Թիմը, ընդհանուր առմամբ, լավ ֆիզիկական և հուզական մակարդակի վրա էր: Խաղում ենք յուրաքանչյուր 3 օրը մեկ, ուստի ցանկացած գործոն կարևոր է: Թիմն «Օսասունայի» դեմ մրցավեճում լավ ֆիզիկական վիճակում էր: Ուրախ եմ իմ ֆուտբոլիստների համար»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Ռեալն» ընթացիկ առաջնությունում 34 մրցավեճից հետո վաստակել է 74 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյից» հետ մնալով 2 միավորով:

Վարանի գործակալը բանակցում է անգլիական երկու ակումբի հետ

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Ես ընդունել եմ «Ռեալի» առաջարկը». Ռամոսի հետաքրքիր բացահայտումները՝ բանակցությունների մասին

Ռամոսը չկարողացավ զսպել արցունքները «Ռեալին» հրաժեշտ տալիս (տեսանյութ)

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

117 տարի անց «Ռեալն» արտասահմանցի ավագ կունենա

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է

Ռամոսը վաղը կհայտնի, որ հեռանում է «Ռեալից»

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

«Բարսելոնան» համաձայնության է եկել Դեպայի հետ