fbpx
Բաժիններ

Զիդանի 2-րդ գահակալումը. անհաջող հեղափոխությո՞ւն, թե՞ նոր «Ռեալ»՝ հին դեմքերով

Զիդանի 2-րդ ժամանակաշրջանը՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ չսկսվեց մարտի 12-ին, երբ նա կրկին պաշտոնապես գլխավորեց «Արքայական ակումբը». այդ ժամանակ ֆրանսիացին պարզապես պետք է ավարտեր ոչինչ չորոշող մրցաշրջանը: Զիդանի 2-րդ իրական էտապը սկսում է հիմա, երբ նրա վերադարձից հետո մեկնարկում է նոր մրցաշրջանը: Իսկ ո՞րն էր Զիդանի առաջին էտապը:

2016-ի հունվարին Զիդանը ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Մինչև 2018-ի մայիսի 31-ը ֆրանսիացին 9 տիտղոս նվաճեց (ներառյալ 3 Չեմպիոնների լիգայի գավաթ): Այդ ժամանակ, իհարկե, Զիդանը ժառանգել էր Մոուրինյոյից ու Անչելոտիից թողած մարտավարական հարուստ լուծումներով թիմ, իսկ տրանսֆերներ չէր իրականացնում, քանի որ, անկեղծ ասած, դրա կարիքը չկար. նա իր տրամադրության տակ ուներ աշխարհում լավագույններին՝ իրենց դիրքերում:

Դրանով չի կարելի նսեմացնել Զիդանի կատարած ֆանտաստիկ աշխատանքը: Ֆրանսիացին կարողացավ շատ լավ օգտագործել թե՛ հակագրոհային մարտավարությունը, թե՛ տոտալ ֆուտբոլը, կիրառեց աննախադեպ ռոտացիոն համակարգ ու ստեղծեց Ա թիմ և Բ թիմ՝ գրագետ կերպով բաշխելով խաղաժամանակը նրանց միջև (2016/17 մրցաշրջանում Ա թիմը՝ հիմնական կազմը հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ Բ թիմը՝ Իսպանիայի առաջնությունը). հսկա նավի արժանի նավապետ: Օրինակ՝ Ռաֆայել Բենիտեսը, որն ունենալով այդ բոլոր ռեսուրսները մի քանի ամսում ապականեց ամենը. իր բլոկնոտային անիմաստ խզբզոցներով կհաստատեն այս խոսքերը:

Բայց ֆուտբոլում ամենադժվար բանը թիմին փառքի գագաթին պահելն է: Դա հասկանալով Զիդանը հանձնեց, ավելի ճիշտ փորձեց հանձնել այդ էստաֆետը նոր մարզչի, բայց փաստորեն հենց ինքն էլ իր ուսերին է վերցնում նշաձողը չգցելու առաքելությունը. Լոպետեգին ու Սոլարին գլուխ չհանեցին, իսկ Պոչետինոյի ու Լյովի պես խորամանկ մարզիչները չէին համարձակվի այդ պատասխանատվության տակ մտնել: Զիդանն այժմ պետք է հիմքից նոր թիմ կառուցի, նոր ֆուտբոլիստներ ընտրի ու նույնիսկ՝ նոր սխեմա: Ավելին՝ ի տարբերություն, օրինակ, 2017-ի, երբ հաղթանակների ծարավ թիմի մեկնարկային կազմի միջին տարիքը կազմում էր 26, այսօրվա՝ հաղթանակներով հագեցած ու ամեն ինչի հասած թիմի մեկնարկային կազմի միջին տարիքը 30 է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հաքիմին խոսել է «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Զիդանն է համոզել Ֆեռլան Մենդիին, որ տեղափոխվի «Ռեալ»

Տուրե. «Վախենում եմ «Մանչեսթեր Սիթիի» համար «Ռեալի» դեմ խաղում»

Ֆիգու․ «Մբապեն հիանալի համալրում կլիներ «Ռեալի» համար»

«Ռեալը» ներկայացրել է իր նորեկին

Ջեյմի Կարագերը սկանդալային առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» որակարզկման վերաբերյալ

«Ռեալը» պաշտոնապես հաստատել է Ռեյնիերի շնորհանդեսի օրը

Զիդան. «Անհանգստացած չեմ, բայց պետք է ավելի ուշադիր լինենք»

Կաֆուն ասել է՝ ինչը հաջողություն կբերի Նեյմարին, եթե նա մնա ՊՍԺ-ում

«Ռեալը» 2020-ին առաջին անգամ միավորներ կորցրեց Լա Լիգայում (տեսանյութ)

Սմոլովն առաջին գոլը խփեց «Սելտայում»՝ գրավելով «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Սելտայի» դեմ խաղում

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

«Ռեալը» խելահեղ գումար է պատրաստել Ստեռլինգի տրանսֆերի համար

Զիդան․ «Սիթին» հիմա ավելի մոտիվացված է»

«Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» դեմ խաղի համար